«Ուզում եմ այդ պատմական պահին ներկա լինել մեր հայրենակիցների հետ». Գլենդելի քաղաքապետը կգա Երեւան

2

hayeli.am

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը կայցելի Հայաստան: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է քաղաքապետ Սինանյանը:

«Իրավիճակը այնպիսին էր դարձել, որ սփյուռքահայերը իրականում չէին էլ բողոքում Հայաստանից, բոլորը մի տեսակ ձեռքերը լվացել էին եւ ձեռք էին քաշել Հայաստանից, որը սարսափելի բացասական երեւույթ էր, եւ հետեւաբար այս հոգեվիճակը նաեւ մեզ մոտ է փոխվելու: Ես անպայման մեկնելու եմ Հայաստան, պարզապես ուզում եմ այդ պատմական պահին ներկա լինել մեր հայրենակիցների հետ, ոչ մի պաշտոնական առաքելություն չունեմ»,-ասաց նա:Զարեհ Սինանյանը չէր սպասում Հայաստանում իրադարձությունների նման զարգացման:«Ինչպես բոլորը ես եւս չէի սպասում Հայաստանում դեպքերի նման զարգացման, լրիվ անակնկալ էր այս ամենը: Երեւի մենք հայ ժողովրդի հոգեվիճակը լավ չէինք գնահատել, չէինք հասկանում, որ ոչ միայն բաժակը լցվել էր համբերության, արդեն մարդիկ պատրաստ էին պայքարելու իրենց իրավունքների համար եւ մի կայծ էր պետք, մի կազմակերպիչ էր պետք, առաջնորդ էր պետք, որ ոտքի կկանգնեցներ, եւ նմանը գտնվեց Նիկոլ Փաշինյանի կերպարով»,-հավելեց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache