Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

170

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած 25–ամյա Ալբերտ Եփրեմյանը ծնունդով Էջմիածնից է, բայց վերջին տարիներին բնակվել է Իսպանիայում։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին պատմել է նրա ազգականը` Մարինան։

Նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը։ Երիտասարդը հայտնվել է թափառք իրականացնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել։ Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել։

Մահացածի ընտանիքը չի բնակվում Էջմիածնում։ Ալբերտի հայրն ու կրտսեր եղբայրն արդեն ավելի քան 10 տարի Մոսկվայում են, իսկ մայրը համեմատաբար վերջերս է տեղափոխվել այնտեղ։ Բարեկամուհին չի բացառում, որ երիտասարդը ցանկացել է գնալ ընտանիքի մոտ։

«Ալբերտը Իսպանիա էր տեղափոխվել բանակից զորացրվելուց հետո։ Նա եղբոր և մոր հետ դիմել էր դեսպանատուն` վիզա ստանալու, բայց միայն Ալբերտին էին վիզա տվել։ Իսպանիայում ապրում էր մորական տատի և պապի մոտ», – պատմել է բարեկամուհին։

Մարինայի խոսքով` Ալբերտը փոքր տարիքում շատ հանգիստ և աշխատասեր տղա է եղել։ Նույնիսկ դպրոցական տարիներին փորձել է գումար վաստակել և օգնել ծնողներին։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտել է նաև այն տունը, որտեղ ապրել է Ալբերտը։ Դուռը ոչ ոք չի բացել։ Հարևանները պատմել են, որ այդ տանն ապրել է երիտասարդի պապը, որը վերջերս տեղափոխվել է կրտսեր որդու մոտ։ Հարևաններն ասել են նաև, որ հրապարկված լուսանկարում դժվարությամբ են ճանաչել Ալբերտին՝ «շատ է նիհարել»։

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache