Լրահոս

«Ո՞վ է այդ ազգային հերոսը, Մանվելը, թ՞ե Սեյրանը».Վահան Արծրունի.

 

մանվել

hayeli.am — «Եթե Ժիրայր Սէֆիլյանը, ազգային հերոս լինելով, եթե այդ որակական նիշի վրա կանգնած տղերքը, որոնց ազգն ընդունել է՝ որպես ազգային հերոս, պատմական իրադարձությունների որոշակի գնահատականների ներքո՝ որակվեն որպես տեռորիստ, ապա ո՞վ է ազգային հերոսը՝ Մանվե՞լը, Սեյրա՞նը:Ո՞վ է այդ ազգային հերոսը»,- այս մասին Հայելի  ակումբում  ասաց երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման  գործողությունների  մասին:

Երգահանը  նշեց, որ կառավարությունը պետք է «գլուխ ջարդի», թե ինչպես ազգին հանի այս կոլապսային իրավիճակից, և ոչ թե՝  այդ  խմբավորման  գործողություններին   որակավորումներ անի ու ժամանակ ձգի:
«Տղերքը, այո՛, ռադիկալ են, այո՛, զենքով են մտել, բայց մտել են որոշակի ապագայի տեսլականով, այսինքն՝ կյանքի որակը փոխելու ուղերձ կա իրենց մոտ:Իշխանությունն ի՞նչ է առաջարկում: Ենթադրենք՝ այս տղերքին նեյտրալիզացրին, փակեցին բանտում: Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում: Պառլամենտի ուղիղ կեսը՝ գողական աշխարհի հետ կապված, մյուս կեսն ուղղակի մասնակից է երկրում եղած թալանին»,-ընդգծեց    Վահան  Արծրունին:

 

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing