Լրահոս

Ուշագրավ նշանակում կառավարությունում

 

nhch vhm mjbµjn

armtimes.info-Երեկ տարածված տեղեկությունները առողջապահության նոր նախարարի մասին կարծես թե հաստատվում են. «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը կփոխարինի Արմեն Մուրադյանին: Նա արդեն հարցազրույց է անցել նախագահականում եւ վարչապետի մոտ:

 

Ըստ թերթի, նա վարչապետ Կարեն Կարապետյանի մանկության ընկերն է եւ վայելում է նրա վստահությունը:

 

Այս նշանակումն ուշագրավ է: Բանն այն է, որ Լեւոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ: Այսինքն, «նարկոզ տվող», ինչպես ժողովուրդն է ասում, որպեսզի վիրահատություններն անցավ անցնեն:

 

Դա ներկայում խիստ ակտուալ է, հաշվի առնելով Հայաստանում ներկայում սկիզբ առած փոփոխությունները: Ցրվել է քրեա-օլիգարխիայի կառավարությունը, սպասվում է սեփականության վերաբաշխում, եւ իշխանությունը ձգտում է այդ գործընթացները հնարավորինս անցավ ու անցնցում անել՝ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:

 

Հայաստանը նման է ծանր իրավիճակում գտնվող հիվանդի, եւ իրավիճակը պահանջում է վիրահատական միջամտություն: Անեսթեզիոլոգի ներկայությունը կառավարությունում անհրաժեշտություն է:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing