Լրահոս

Ով էր Հայաստանում տենչում Արցախի տարածքների հետ միասին հանձնել նաև Մեղրու շրջանը

Կենտրոն հը Որվագիծ հաղորդաշարին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում որոշ ուժեր…

 

Կենտրոն հը Որվագիծ հաղորդաշարին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում որոշ ուժեր սպասում, պարզապես տենչում էին Հայաստանի դաժան պարտությունը, որպեսզի գան իշխանության: Նա ասել է, թե հարկ եղած դեպքում կտա այդ ուժերի ու մարդկանց անունները:Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցան բուռն իրադարձություններ, որոնց գագաթնակետը ՊՊԾ գնդի գրավումն էր:

Այդ օրերին ակտիվորեն գեներացվում էր տարածքները հանձնելու թեման, որին ներգրավված էին քաղաքագիտական, քաղաքական ու լրատվական տարբեր շրջանակներ: Թեեւ, հենց ապրիլյան օրերին էլ արդեն հստակ էր, որ տարածքներ հանձնելու խնդիր չկար: Փոխարենը, մի կողմից Հայաստանի իշխանության տարօրինակ պահվածքը, մյուս կողմից՝ հողերի թեմայի գեներացիան լարվածություն էին մտցրել ներքին իրավիճակում:

Կար համոզվածություն, թե իշխանությունը պարզապես հող է վաճառում, կար տեսակետ, որ բանակը պարզապես անակնկալի էր եկել ադրբեջանական հարձակումից, ինչն էլ պատճառ էր դարձել հակառակորդի առաջխաղացման:Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նվիրված էր ղարաբաղյան կարգավորման թեմային, այդ համատեքստում նա փորձում էր ցույց տալ, որ Կոնգրեսն ազնիվ է ժողովրդի առաջ, իսկ մյուս բոլոր քաղաքական ուժերը նույնպես կողմ են կարգավորման փոխզիջումային տարբերակին, այսինքն՝ տարածքներ հանձնելուն, բայց զբաղված են երեսպաշտությամբ: Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասով էլ հայտարարեց, որ նա ոչ միայն պատրաստ էր հանձնել Արցախի տարածքները, այլեւ՝ Մեղրիի շրջանը:

 

Այս համատեքստում էլ նա անդրադարձել է ապրիլյան պատերազմի թեմային:Շատերը Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժի որդեգրած նախընտրական ներկայիս «խաղաղության» հայեցակարգը համարում են Սերժ Սարգսյանի հետ երկխոսության նոր փորձ, մասնավորապես խորհրդարան անցնելու համար: Ապրիլյան պատերազմի այս դրվագի մասին խոսելով, Տեր-Պետրոսյանը փաստացի գծում է իր ասած «ազգային դավաճանության» շրջանակը, ինչն արդեն կարող է ուղղված լինել հետընտրական իրավիճակին:Արդյոք Տեր-Պետրոսյանն անուններ կտա եւ կհիմնավորի իր այս մեղադրանքը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara