«ՈՉ ՄԻ ՇՓՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»․ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՉԸ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2

hraparak.am — Ցուցարարների բազմահազարանոց բազմությունն այս պահին Շենգավիթ համայնքում է, որտեղ նրանց «դիմավորեցին» ոստիկաններիի խմբերը՝ վահաններով ու մահակներով զինված։ Նրանք պատ էին կազմել Շենգավիթի ոստիկանության դիմաց, որտեղ այժմ գտնվում են ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը։ Ցուցարարների երթը ձգվում է Արշակունյաց պողոտայի ողջ երկայնքով, ու դեռ նրանց միացողներ կան։ Նրանց առաջնորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։ Նա բարձրանում էր մեքենաների վրա ու բարձրախոսով կոչ անում ՀՀ քաղաքացիներին շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները։ «Ոչ մի շփում ոստիկանության հետ, բաց ձեռների քաղաքականությունը հաղթելու է մի ամբողջ համակարգի»,-ասաց նա՝ կոչ անելով դուրս գալ «լայֆերից» ու ժամը 7-ին գալ հրապարակ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache