Լրահոս

Ոչ ոք Արգամ Աբրահամյան չի դառնա

 

Ազգային Ժողովի ընտրություններում, Արարատի մարզի ֆավորիտ թեկնածուն համարվում է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:  Շաբաթներ առաջ նա խոսելով իր առաջադրման մասին հայտարարել էր.«Երբևէ չլինելով որևէ կուսակցության անդամ, ես որոշում եմ կայացրել Արարատի մարզում` վարկանիշային ընտրակարգով, պատգամավորության թեկնածու առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է առավել լայն լիազորություններ խորհրդարանին եւ, ըստ այդմ, առավել մեծ հնարավորություններ՝ հաղթահարելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Մեր թիմակիցների ու համախոհների հետ միասին ես պատրաստ եմ ամբողջովին նվիրվել մեր երկիրը յուրաքանչյուր հայի երազանքի Հայաստանը դարձնելու նպատակի իրականացմանը, երկիր՝ ոչ թե աղքատության ու արտագաղթի, այլ հնարավորությունների ու բարեկեցության։
Այս որոշումը ես կայացրել եմ, վստահ լինելով, որ իմ թիվ մեկ աջակիցն ու գործընկերը կրկին լինելու եք դուք, ի՛մ սիրելի Արտաշատի բնակիչներ, Արարատի մարզի ի՛մ հարգարժան հայրենակիցներ։»,-հայտարարել էր Արգամ Աբրահամյանը։

Արգամ Աբրահամյանի մասնակցությունը այս ընտրություններին ողջունվեց բազմաթիվ արտաշատցիների կողմից: Քաղաքացիների կարծիքով նա իր ակտիվ և անկոտրում տեսակով կարող է դրական փոփոխություններ բերել մարզի և մարզի բնակավայրերի համար:

Արգամ Աբրահամյանը իսկապես կարող գործիչ է Արարատի մարզում: Լինելով Հովիկ Աբրահամյանի որդին՝ նա այնուամենայնիվ  կարողացել է իր առանձին գործչի կերպարը կերտել: Երկու տարի է ինչ ընտրվել է Արտաշատի քաղաքապետ, բայց հասցրել է բավական լայնածավալ աշխատանքներ իրականացնել քաղաքում: Նա քաղաքի կառավարման նոր մշակույթ բերեց Արտաշատ: Քաղաքի բնակչությունը՝ ի դեմս քաղաքապետի, սկսեց տեսնել իր խնդիրներով մտահոգ մարդու:

Արգամ Աբրահամյանը կարողացավ վերջին երկու տարիներին ապացուցել, որ ինքը հանրային գործիչ է և չի խուսափում մարդկանց հետ շփվելուց: Նա բաց է արտաշատցիների հետ շփվելիս, քանի որ չկա որևէ հարց, որի լուծման հնարավորություն ունեցել է, սակայն լուծում չի տվել դրան: Նա ամեն շաբաթ, անձնապես հանդիպում է մի քանի տասնյակ քաղաքացիների հետ, տեղում լսում նրանց խնդիրները, հաճախ դրանց լուծում տալիս:

Քաղաքացիները իսկապես վստահում են իրենց քաղաքապետին և վստահ են նաև, որ նա և իր ներկայացրած քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն են կազմելու մարզում իրենց վստահության քվեով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing