Ոչ ռազմական մեթոդներ. քաղաքականությունն ավելի անխիղճ է դառնում

30

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս հայտարարել է, որ ներկայում միջազգային հարաբերություններում մեկ կանոն է գործում՝ չկա ոչ մի կանոն: Քաղաքականությունը դառնում է ոչ միայն անմիտ, այլ նաեւ ավելի անխիղճ ու ցինիկ:

Ինչ արժեն միայն Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները, որ Սիրիայում գործողությունն ու ռմբակոծությունները պետք են սպառազինության նոր տեսակներ ցուցադրելու եւ նոր շուկաներ գտնելու համար:

Ոչ ռազմական մեթոդները քաղաքականությունում դառնում են ավելի պոպուլյար, որովհետեւ դրանք կիրառվում են առանց տարբերանշանների, սակայն նրանք, ում ցանկանում են դաս տալ, հիանալի հասկանում են դա:

Օրերս վթարի հետեւանքով մահացավ Աբխազիայի վարչապետը: Հիշեցնենք, որ վերջերս Սիրիան ճանաչել էր Աբխազիայի անկախությունը: Վարչապետն Աբխազիայի նախագահի հետ վերադառնում էր Սիրիայից, որտեղ պետական այցով էր մեկնել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում, նա Սոչիից Սուխում էր մեկնում, երբ տեղի ունեցավ ավտովթարը:

Նույն օրն անհասկանալի վթարի մեջ է հայտնվել Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը: Նա ողջ է մնացել, բայց համացանցում տեսանյութ կա, որում երեւում է, թե ինչպես է բեռնատարը կարծես դիտավորյալ հարվածում նախագահի մեքենային:

2016 թվականի դեկտեմբերին Սոչիից օդ բարձրացած ինքնաթիռն ընկավ Սեւ ծովը: Ինքնաթիռում դերասաններ ու իրավապաշտպաններ էին, որոնք Սիրիա էին մեկնում: Զոհվեց 98 մարդ:

2016 թվականի ապրիլի 26-ին ապրիլյան պատերազմից եւ Լավրովի Հայաստան այցից 3 օր հետո Հայաստանում անսպասելի պայթյուն տեղի ունեցավ ավտոբոսում: Երկու մարդ զոհվեցին, նշվեց, որ պայթյունի պատճառը կենցաղային է:

2018 թվականի ամռանը, երբ Հայաստանում բուռն ներքաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում, իսկ Ադրբեջանը զորքերը հետ չէր քաշում սահմանից, լայնամասշտաբ զորավարժության ժամանակ Մինգեչաուրի ՋԷԿ-ում անհասկանալի վթար տեղի ունեցավ, եւ Ադրբեջանի բազմաթիվ բնակավայրեր հոսանքազրկվեցին:

Երեկ Հայաստանի ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի ձայնագրության հրապարակումն այս ցանկի՞ց է: Կարելի՞ է սա Հայաստանի դեմ հիբրիդ պատերազմի միջոց համարել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache