Լրահոս

Ոչ Սարգսյանը, ոչ Ալիեւը ռիսկի չգնացին՝ բարդ որոշման մասին հայտնելու

 

fzszcsx

hayeli.am – ԵԱՀԿ Մինսկի խմբի   նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտնել է, որ  ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներն անփոփոխ են մնացել։

Ըստ նրա՝ 2007թ Մադրիդում Նախարարին հանդիպմանը   իրենց նախագծված շրջանակային փաստաթուղթը մնացել է նույնը, որը կողմերի համաձայնության դեպքում պետք է բանակցությունների սեղանին դրվեր հաջորդ տարիների համար՝ մինչեւ վերջնական փաստաթուղթ դառնալը։ «Այդ սկզբունքներն, իրականում երբեք չեն փոխվել , քանի  որ, ինչպես ասացի դա էր առաջ շարժվելու միակ տրամաբանական ուղին»,- ասել է  նա։

Այն նաեւ սկզբունքայնորեն  համաձայնված էր։ Սակայն ոչ  նախագահներ Սարգսյանը, ոչ Ալիեւը միմյանց նկատմամբ բավարար  վստահություն չեն զգացել, դրա համար, ըստ Բրայզայի, ռիսկի չեն գնացել իրենց հանրություններին տեղեկացնելու բարդ որոշման մասին։

Այս մասին ասել է  նա «Ամերիկայի ձայնին»։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing