Ոչ թավշյա պատմություններ հեղափոխության մասին. Էրեբունու բախումների ժամանակ ոտքը կոտրած 79-ամյա Աբո պապի պայքարը

47

Թեև Հայաստանում իրականացված հեղափոխության ամենամեծ առավելություններից էր, որ այն առանց զոհերի եղավ, այնուհանդերձ՝ այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիների բռնության ենթարկվեցին և ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

79-ամյա Ալբերտ Վարդանյանը նրանցից մեկն է, նա վնասվածք էր ստացել ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ու աջակիցները Էրեբունի համայնքում ոստիկանների կողմից բերման ենթարկվեցին և քաղաքացիների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառվեցին։

«Նիկոլը, որ խոսում ա, ոնց որ ժողովրդի սրտի մեջից խոսա»,- ասում է ծերունին և ոգևորված պատմում, թե ինչպես է հարևանների հետ որոշել միանալ Էրեբունի գնացող Նիկոլ Փաշինյանին։

Ոստիկանական խումբն այդ օրը գործողություններ իրականացնելիս՝ Վարդանյանին «ոտնատակ էր տվել», ինչի հետևանքով նա կոտրել էր ոտքը:

«Խփել են, ոտքս ա կոտրվել, սև դիմակավորները 18 տարեկան երեխաներին բռնում էին, քիչ էր մնում ճղեին, ասեցի եկեք հետ գնանք, սրանք մարդ էլ կուտեն։ Հետո էլ ոչինչ չեմ հիշում, աչքերս բացեցի հիվանդանոցում էի»,- պատմում է նա։

Հիվանդանոցում Ալբերտ Վարդանյանից գումար չեն վերցրել, պատմում է, որ ասել են՝ «դու մեր հերոսն ես, Աբո պապի», ինքը, սակայն, նեղսրտել է այդ որակումից. «Այ մարդ, ազգի հերսը Նիկոլն ա»։

Պապին ամենաշատը դուր չի եկել, որ չի կարողացել հաղթանակի պահին լինել հրապարակում՝ իր սիրելի առաջնորդի կողքին, բայց հավաստիացնում է, որ տանից միշտ հետևել է շարժման ընթացքին․ «Հեռուստացույցով, որ նայում եմ՝ մարդիկ ժպտում են, ում խոսեցնում ես՝ ասում ա, որ եթե մեկին ընկած տեսնի, կգնա կօգնի։ Առաջ այդպես չէր անի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache