Լրահոս

Ոչինչ չասող հանդիպում պատերազմի վերսկսման վտանգի ֆոնին

 

Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Պաշտոնական հաղորդագրությունը հուշում է, որ այս հանդիպումն, ըստ էության, հանդիպում էր Նալբանդյան-Մամեդյարով նոր հանդիպման պայմանավորվածության մասին, որը տեղի կունենա սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Ակնհայտ է, որ կողմերը սկզբունքային պայմանավորվածության չեն եկել նախագահների հանդիպման վերաբերյալ, ինչի պատճառով պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ է գտել ընդհանուր ձևակերպում, որն արտահայտում է միայն միջնորդների հորդորը Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

Նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այլևս, ըստ էության, առաջնահերթություն չեն միջնորդների համար, որովհետև երեկ դրա մասին խոսել է միայն Նալբանդյանը, իսկ մյուսների արձագանքի մասին պաշտոնական լրատվությունը լռում է: Եվ սա օրինաչափ է, որովհետև պրակտիկ քաղաքականությամբ Բաքուն չի էլ թաքցնում, որ ձգտում է ստատուս քվոյի փոփոխության, այսինքն՝ պատերազմի:

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն, ըստ էության, անբովանդակ է եղել և որևէ կերպ չի կարող նպաստել լարվածության լիցքաթափմանը: Ակնհայտ է նաև, որ միջնորդները նույնպես չունեն իրավիճակի վրա ազդելու գործուն մեխանիզմներ:

Այնպիսի տպավորություն է, որ աշխարհն ունի այլ առաջնահերթություններ, իսկ Ղարաբաղի հարցը հետաքրքրում է բացառապես Հայաստանին ու Ադրբեջանին: Դժվար չէ անգամ կանխատեսել, որ այս հանդիպմանը հաջորդելու է նոր լարվածություն առաջնագծում: Դա է հիշում տարիների փորձը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing