Լրահոս

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 34-ամյա վարորդը 06-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին. վարորդը տեղում մահացել է, ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

 

 

ccf2bc6c2b0b33e0e82f5be3362f37a2

shamshyan.com — Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Ազատամարտիկներ փողոցի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Ֆահրադյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 OC 895 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Ֆահրադյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորին՝ Արմավիրի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Հարություն Թորոսյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի, 1-ին դասակի աշխատակիցները ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Նարեկ Մենդիկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ- փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերգեյ Մկրտչյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է տեղափոխել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...