Լրահոս

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները տեղում մահացել են

 

217a62f26efc6373702a8c971d191096

shamshyan.com — Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածների անուններն են՝ Արմեն Մուսիկյան և Ալեքսան Սիմոնյան, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհն ամբողջովին անցանելի է եղել՝ տեղի ճանշինականների կողմից աղ ու ավազով մշակված։

Ֆոտոշարքն ամբողջությամբ այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am