good-banner
Լրահոս

Ողբերգական ավտովթար Երեւանում. մահացել է 1 մարդ. դեպքի վայրում է եղել Առաքել Մովսիսյանը

 

ec9a5d3b9a6f02a1f06775fb43f308c8

news.am — Երեւան-Էջմիածին ճանապարհին այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 27-ամյա Ռոման Բուդաղյանը «Պրիստիժ» տաքսի ծառայության ավտոմեքենայով բախվել է ճանապարհի արգելապատնեշին, այնուհետեւ ավտոաշտարակին: NEWS.am-ի հետ զրույցում Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը նշեց, որ ավտովթարի հետեւանքով Ռոման Բուդաղյանի ուղեւոր 31-ամյա Մառլեն Պետրոսյանը մահացել է, իսկ Ռոման Բուդաղյանը տեղափոխվել է Երեւանի «Աստղիկ» ԲԿ:

Նշենք, որ դեպքի վայրում է գտնվել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մովսես Առաքելյանը (Շմայսը):

Ավտոաշտարակի վրա այդ պահին աշխատանքներ կատարող Երեւանի բնակիչ Գոռ Անդրիասյանը նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոշարքն ամբողջությամբ այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...