Ողբերգական ավտովթար Երևանում. երիտասարդ վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանն ու հաստաբուն ծառին. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

242

shamshyan.com — Այսօր՝ հունիսի 14-ին, խշոոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում Ford Transit մակնիշի 14 AF 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է էլեկտրասյանն ու հաստաբուն ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդին՝ ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարակաան ջոկատի փրակարարները հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Փրակարաները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար, քանի որ հարվածի արդյունքում նա արգելափակվել էր ավտոմեքենայում:

Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և ՃՈ ճանապարհատրանստպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանը:

Վթարի մասին Երևաի ՃՈ օպերատիվ կառավամարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache