Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. 18 հոգուց բաղկացած արշավախումբը հայտնվել է ձնաբքի տակ. կա 1 զոհ, 1 վիրավոր

0

shamshyan.com — Այսօր, հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահաազանգ է ստացվել, որ Արայի լեռան վրա՝ «Կույս Վարվառա» եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի կորել է, մի քաղաքացի էլ ոտքի հատվածում վնասվածք է ստացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ու ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Փրկարարական աշխատանքների խմբի ղեկավարը հեռախոսակապ է հաստատել Արայի լեռան վրա գտնվող խմբի անդամների հետ, ովքեր տեղեկացրել են, որ մեկ հոգու իրենք գտել են ձնաբքի տակ, ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ մեկ հոգի էլ կոտրվածք ունի: Մահացածը 30-35 տարեկան կին է: Տեղեկացրել են նաև, որ խումբը բաղկացած է եղել 18 հոգուց, մնացածը չեն տուժել:

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձյան պատճառով նշված հատվածը անանցանելի է և փրկարարներն ու ոստիկանները մեկուկես կիլոմետրից ավելի ոտքով են անցնելու, որպեսզի մահացածի դին պատգարակով մոտեցնեն շտապօգնության մեքենային:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache