Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Մարտունու դպրոցներից մեկի տնօրենի կախված դին են հայտնաբերել

57

Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 26-ին ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Տեղեկությունը փոխանցվել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարների ժամանելը ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ ննջասենյակից դեպի լոգարան տանող հատվածում հայտնաբերել են տանտիրոջ՝ 38-ամյա Նաիրի Մովսեսյանի՝ երկաթե խողովակից կախված դին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է Ն. Մովսեսյանի կինը: Նաիրի Մովսեսյանն աշխատում էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա՝ տղա եւ աղջիկ:

Փաստի առիթով Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache