Ողբերգական դեպք Գյումրիում. 17-ամյա ուսանողի կախված դին են գտել

123

Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Սեպտեմբերի 1-ին ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 17-ամյա Կ. Պ.-ն է: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Գյումրիի թիվ 3 պետական արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում:

Փաստի առիթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache