Լրահոս

Ողբերգական դեպք Երևանում. Խորենացի փողոցում հայտնաբերվել է ոստիկանության աշխատակցի դի

 

86a201c5401b6e183ae2628c48135d7b

shamshyan.com — Այսօր` օգոստոսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության բուժբրիգադից, որ կանչով մեկնել են Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 58-ամյա Արամ Խաչատրյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան և նա հանկարծամահ է եղել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ոստիկանության աշխատակից էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ֆոտոշարքն ամբողջությամբ այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...