Ողբերգական վթար Արմավիրում. ընտանիքի հայրն ու 3 որդիները մահացել են

67

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:  Օգոստոսի 28-ին ժամը 20։30-ի սահմաններում Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 34 ZP 846 համարանիշի ավտոմեքենան եւ վրացական համարանիշներով Iveco մակնիշի բեռնատարը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են, եւս 2-ը մահացել են Արմավիրի բժշկական կենտրոնում:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր .օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդիներ են. տղաները 7, 9 եւ 15 տարեկան էին։ Նրանք Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչներ էին՝ 42-ամյա Մարատ Արսենյանը եւ 15-ամյա Արթուր, 14-ամյա Վահան եւ 7-ամյա Արգիշտի Արսենյանները։

Պարզվել է, որ «07»-ը, մինչեւ վրացական համարանիշներով բեռնատարի հետնամասին մխրճվելը, բախվել է Աշտարակի քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Հակոբ Բունիաթյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PV 193 համարանիշի ավտոմեքենային։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache