Ողբերգական Վթար Լոռու Մարզում. 32-Ամյա Մայորը Տեղում Մահացել Է

38

Սպիտակ-Երևան ճանապարհին այսօր՝ օգոստոսի 9-ին, վաղ առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 32-ամյա վարորդը տեղում մահացել է:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 07:50-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին՝ Սպիտակի առաջին ոլորանին, «Mercedes ML» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  մահացածը ծառայում էր Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache