Լրահոս

Ողբերգության վերջին՝ երրորդ արարը՝ դիակապտություն

 

«Ով որ ասել է նման բան, գլուխը պատին է տվել, մի չարաշահեք մեր դժբախտությունը», լրագրողներին ասել է Արամավիրի մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը: Լրագրողները նրանից փորձել են նորանոր տեղեկություններ իմանալ սպանության շարժառիթների, ընտանեկան վեճերի, բամբասանքների մասին:
Այսպիսով, սկսվել է ողբերգության երրորդ՝ վերջին ու ամենազազրելի արարը, որն այլ կերպ չես անվանի, քան դիակապտություն: Սա արդեն լրագրողների մասնակցությամբ արարն է` անձնական ու ընտանեկան «կեղտը» պետք է մինչեւ վերջ ջրի երես հանվի:
Առաջին արարը բուն ողբերգությունն էր: Երկրորդի մասին գրել ենք՝ իրավապահների, քննչական կոմիտեի՝ մեկը մյուսին հերթ չտալով մանրամասներ հրապարակելը, սահմռկեցուցիչ մանրամասներով արտահոսքերը: Երեւում է վտանգավոր նախադեպ էր գործող պետական պաշտոնյայի սպանությունը եւ կարող էր տարատեսակ տեսակետների տեղիք տալ, այն էլ ներկայիս իրավիճակում: Մինչեւ հիմա «սպանողն» իշխանությունն էր, եւ այդ առումով որեւէ կասկած չպետք է մնար: Անմեղության կանխավարկած, նախաքննական գաղտնիք եւ այլն, այս պարագայում չեն գործում:
Եվ ամենայն մանրամասնությամբ ու տարբեր ուղղություններով սփռվեցին արտահոսքերը կենցաղային հողի վրա կատարված սպանության վերաբերյալ:
Հիմա երրորդ արարն է՝ արդեն լրագրողական մակարդակով, երբ պետք է կատարել «ստուգողական կրակոցը»:
«Մի չարաշահեք մեր դժբախտությունը», լրագրողներին ասել է սպանվածի եղբայրը: Չեն կարող չչարաշահել, երրորդ արարը պետք է ավարտվի, որպեսզի իրավիճակն ամբողջանա:
Հետո արդեն ամեն ինչ կընթանա նոր ցիկլով:
Իրավիճակը զարգանում է նման դեպքերի համար հայկական դասական սխեմայով, այդպիսով ապահովելով տեսարաններ դեգրադացված զանգվածների համար եւ խլացնելով այն հիմնարար խնդիրները, որոնց համար իշխանությունը կրում է ուղիղ պատասխանատվություն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing