Լրահոս

Որ երկրներին և որքան է պարտք Հայաստանը. «Ժողովուրդ»

 

ccdb32816dce3855710ea298d681b111Հ

lorinews.am-ը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով մեր երկրի վարկային պայմանագրերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Հայաստանի կառավարության արտաքին պարտքն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ կազմել է 3 միլիարդ 24 մլն 900 հազար դոլար: Ի դեպ, այս ցուցանիշն իր մեջ չի ներառում ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը եւ ՀՀ կառավարության այլ, ոչ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Եթե դրանք էլ հաշվենք, ընդհանուր Հայաստանի արտաքին պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմում է 4 միլիարդ 432 մլն 200 հազար դոլար:

 

Վարկային պայմանագրերով ՀՀ կառավարության արտաքին պարտքի 14,8 տոկոսը, կամ նույնն է, թե 447 մլն 685 հազար 200 դոլարը վերցվել է տարբեր երկրներից: Մնացած արտաքին պարտքը մեր երկրի իշխանությունները վերցրել են միջազգային կազմակերպություններից եւ առեւտրային բանկերից: Այսպիսով՝ Հայաստանը վարկային պարտքեր ունի 7 երկների նկատմամբ:

Ճապոնիա –     257 մլն 116 հազ. 500 դոլար

Չինաստան –   21 մլն 174 հազ. 300 դոլար

Գերմանիա –   108 մլն 896 հազ. 400 դոլար

ԱՄՆ –                21 մլն 174 հազ. 300 դոլար

Ֆրանսիա –      24 մլն 199 հազ. 200 դոլար

Ռուսաստան – 9 մլն 74 հազ. 700 դոլար

ԱԷՄ -6 մլն 49 հազ. 800 դոլար

Հայաստանի ամենամեծ պարտատերերը Ճապոնիան ու Գերմանիան են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing