Լրահոս

Որ քաղաքացիական գործն է դարձել Հովիկ Աբրահամյանի զայրույթի պատճառը. կլինեն արդյոք պատասխանատուներ

 

hovik-abrahamyan-600x338

armlur.am – Բարկացած վարչապետը Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը բարկացել և հանձնարարել է Ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-­ի որոշումների համար 2014-­2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում: Իսկ ինչն էր եղել զայրույթի պատճառը. բանն այն է, որ ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 18 հազար 225 եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7­ -ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ գործով ՄԻԵԴ­-ի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-­ն է: Ինչի մասին է «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործը Դիմումատուն ծնվել է 1950 թվականին և ապրում է Երևանում: Նրան իր 2 մոր հետ համատեղ, սեփականության իրավունքով պատկանել է 223.9 քմ մակերեսով տուն և 770.3 քմ մակերեսով հողակտոր: Չհստակեցված ամսաթվին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել մի քանի անհատների դեմ, որոնք, ըստ երևույթին, այդ տանը բնակվող նրա ազգականներն էին (այսուհետ՝ պատասխանողներ)՝ պահանջելով փոխհատուցման դիմաց դադարեցնել այդ տան մի մասի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման նրանց իրավունքը և վտարել նրանց: Դիմումատուի մայրը նույնպես համանման հայց է ներկայացրել: 2006 թվականի օգոստոսի 24-ին պատասխանողները հակընդդեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել սեփականության վկայականը և ճանաչել իրենց կողմից օգտագործվող տան մասի և հողակտորի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը՝ ձեռքբերման վաղեմության ուժով: 2006 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է դիմումատուի ու նրա մոր հայցերը և բավարարել պատասխանողների հակընդդեմ հայցը: Անընդհատ դատարաններ դիմելով և բողոքարկելով, դիմումատերերը հասկացել են, որ գործը նման տեմպերով գլուխ չի գալու և շուտով կարող են կորցնել իրենց հողակտորը: Ըստ էության վերջինիս փաստաբան Հայկ Ալումյանը դիմում է ՄԻԵԴ և հղակտորի հարցը 10-ը տարի անց լուծվում է, և մարդիկ կարողանում են ապացուցել, որ իրենց իրավունքները ոտնահարվել են: Եվ ահա ինչպես նկատում ենք վարչապետը բարձրացրել է ստեծված իրավիճակի պատասխանատուների հարցը, ի վերջո քաղաքացու ոտնահարված իրավունքի համար կլինեն պատասխանատու դատավորներ և ի վերջո նրանք իրենց գրպանից կվճարեն անարդարացի դատական ակտեի համար, թե ոչ ցույց կտա դատարանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing