Լրահոս

Որդու զոհվելու մասին լուրը լսելուց հետո հայրը 2 օր է չի խոսում. Նարեկը սիրած աղջիկ ուներ

 

 

Armtimes.com-ը գրում է. Ապրիլի 24-ի երեկոյան Արցախի պաշտպանական դիրքերում հակառակորդի կրակոցից զոհված Նարեկ Հարությունյանի դին արդեն տեղափոխել են հայրենի գյուղ: Մահացած զինվորը ծննդով Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից էր:

Նարեկի հորեղբայրը՝ Աբրահամ Հարությունյանը, կայքի հետ զրույցում ասել է, որ Նարեկը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2015 թվականի մայիսին, երկու ամսից վերադառնալու էր տուն: Նարեկը ծառայել էր Ասկերանում, սերժանտ էր:

Հորեղբայրը պատմում է, որ Նարեկի սենյակի վերանորոգումը մեկ-երկու օր առաջ են ավարտել: Ծնողները ցանկացել են բանակից վերադառնալուց հետո ամուսնացնել իրենց որդուն:

«Մի քանի օր առաջ ենք Նարեկի սենյակի վերանորոգումը ավարտել: Տան միակ տղան էր: Հայրն ու մայրը ուզում էին ամուսնացնեին, սիրած աղջիկ ուներ»,-armtimes.com-ասում է Աբրահամ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ եղբոր ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է ապրում, զբաղվում է անասնապահությամբ: Նարեկի հայրը 3-րդ խմբի հաշմանդամ է, չի աշխատում: Հարազատները նշում են, որ Նարեկի մահվան լուրը լսելուց հետո, արդեն երկու օր է ընդհանրապես չի խոսում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayacq.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara