Որեւէ մեկը չի կարող Հայաստանում անկայունություն մտցնել, ես սա ձեզ երաշխավորում եմ. Նիկոլ Փաշինյան

90

Ես առհասարակ չեմ հասկանում, որ Հայաստանում ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս կայունության թեման. Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն եւ հեղափոխության ընթացքում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: Այս մասին Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հիմա տարբեր մարդիկ, լրագրողներ գրում են անկայունության մասին, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին. «Ի՞նչ անկայունության մասին է խոսքը, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Այսօր Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ պատկանելու է ժողովրդին: Էդ ի՞նչն է անկանխատեսելի: Ուզում են ես ինձ միապետ հայտարարեմ, որ դա լինի կայունությո՞ւն, ասենք ցմահ միապետ եմ, որ բոլորն ասեն՝ վայ, ինչ լավ է, կայունության կա՞: Այդ առումով հՀայաստանում կայունություն չի լինելու: Հայաստանում լինելու են ազատ, արդար ընտրություններ, ժողովուրդն ում որոշի, նա էլ պետք է լինի իշխանություն»,-հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ եթե Հայաստանում լինեն ուժեր, որոնք ուզենան ապօրինի ձեւերով անկայունություն մտցնեն, իրենց պատասխանը կստանան միարժեք ու աներկբա: «Հետո իհարկե, լաց կլինեն, կասեն՝ մենք քաղբանտարկյալ ենք, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում: Որեւէ մեկը չի կարող Հայաստանում անկայունություն մտցնել, ես սա ձեզ երաշխավորում եմ: Ես անկայություն ասելով նկատի ունեմ ապօրինի որեւէ գործունեություն:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache