Լրահոս

Որքա՞ն է դարձել Արտեմ Ասատրյանի հարստությունը նախարար դառնալուց հետո

 
 Նախարար դառնալուց հետո Արտեմ Ասատրյանի 3 մլն-ը դարձել է 30 մլն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտեմ Ասատրյանը 2012-ին երբ նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, պաշտոնապես հայտարարագրել էր, որ ոչ մի անշարժ և շարժական գույք չունի։ Նրա ունեցած-չունեցածը 2011 թվականի դրությամբ 3 մլն դրամ էր: Բայց նախարար դառնալուց հետո նրա ունեցած 3 մլն դրամը, թերևս, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ, և մինչ օրս այդ թիվը պահպանվում է այն դեպքում, երբ նախարար Ասատրյանը իբրև եկամուտ նշել է նախարարի իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ավելի քան 500 հազար դրամ։ Նախարարի տիկինը՝ Մարինե Պետրոսյանը, ևս 3 մլն դրամ ունի, որը կուտակել է ստացած մոտ 167 հազար դրամ աշխատավարձով։

Նշենք, որ նախարարի տիկնոջ հայրը՝ Լևոն Պետրոսյանը, սոցապնախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետն է։ Փեսան աներոջը «գործի է տեղավորել»։ Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչության ու «պրիմիտիվ գողության» նման երևույթ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Yerkir.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara