good-banner
Լրահոս

Որքան հարկ են վճարել խմիչք արտադրող ընկերությունները

 

новый-коллаж4-600x490-1

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը հրապարակել է 2016թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: ArmLur.am-ն այսօր կներկայացնի, թե որքան հարկ են վճարել խմիչքի արտադրող և արտահանող ընկերությունները: Հարկերի վճարման ցուցանիշով առաջատարը

Երևանի Կոնյակի գործարանն է: Այս ամիսների ընթացքում ընկերությանը պետությանը վճարել է 834 մլն 477 հազար դրամ և գտնվում է խոշոր հարկատուների 28-րդ հորիզոնականում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը պետությանը վճարել էր 1 մլրդ 285 մլն 418 հազար դրամ հարկ և գտնվում էր հարկատուների 16-րդ հորիզոնականում:

76-րդ հորիզոնական` «Պռոշյանի կոնյակի» գործարան – 348 մլն 974 հազար դրամ

94-րդ հորիզոնական` «Երևանի գարեջուր»-284 մլն 821 հազար դրամ (պատկանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Կիլիկիայի Հակոբ)

139-րդ հորիզոնական` «Արմենիա վայն» գինեգործական ընկերություն – 191 մլն 336 հազար դրամ

141-րդ հորիզոնական` «Գյումրի գարեջուր»-188 մլն 185 հազար դրամ (պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին)

179-րդ հորիզոնական` «Երևանի Արարատ կոնյակի-գինու, օղու կոմբինատ» – 143 մլն 477 հազար դրամ (Գագիկ Ծառուկյան)

215-րդ հորիզոնական` «ՄԱՊ» ՓԲԸ – 117 մլն 062 հազար դրամ (ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյան)

273-րդ հորիզոնական` Երևանի շամպայն-գինիների գործարան- 86 մլն 992 հազար դրամ (ԲՀԿ-ական Վերսանդ Հակոբյան)

336-րդ հորիզոնական` «Մանչո Գրուպ»- 70 մլն 604 հազար դրամ

347-րդ հորիզոնական` «Վեդի Ալկո»- 68 մլն 635 հազար դրամ (նախկին պատգամավոր Մանվել Ղազարյան) 490-րդ գործարան` «Ավշարի գինու գործարան» – 47 մլն 197 հազար դրամ

545-րդ հորիզոնական` «Հայասի գրուպ»- 42 մլն 216 հազար դրամ («Հայկական վերածնունդ»-ի նախագահ Արթուր Բաղդասարյան

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing