Լրահոս

Որքանով է հնարավոր պատերազմը եւ ինչ ձեւաչափով

 

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը փորձում է դիֆերենցել տպավորություն, թե որքանով է հնարավոր նոր պատերազմը Հայաստանի հետ:
Ամերիկացիները շարունակում են պնդել, որ Իլհամ Ալիեւը տրամադրված չէ պատերազմի, այն դեպքում, երբ նրա շրջապատը գերադասում է կիրառել մասշտաբային ռազմական գործողություններ: Վաշինգտոնում դրան այնքան էլ չեն հավատում եւ, վերլուծելով Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվությունը, եզրահանգել են, որ ներկայիս Ադրբեջանը դիֆերենցված է ոչ բավարար չափով:
Ադրբեջանի քաղաքական էլիտայում ո՞վ կարող էր դառնալ նոր պատերազմի նախաձեռնողը: Ադրբեջանում նման նախաձեռնությունները եթե ոչ ամբողջությամբ, ապա նշանակալի չափով բացառվում են: Ադրբեջանը կառավարվում է դրսից, եւ դա հաշվի է առնվում Արեւմուտքի ու Իրանի քաղաքական շրջանակներում:
Իրանի զգուշացումն արվել է Թուրքիայի ու ինչ որ չափով Ռուսաստանի ինտրիգները հաշվի առնելով:
Ներկայում Թուրքիան, ինչպես նախկինում, շահագրգռված չէ Կովկասում մեծ պատերազմով: Դա վերաբերվում է նաեւ Ռուսաստանին: Երկու երկրները շահագրգռված են տարածաշրջանում ռազմական իրավիճակի պահպանմամբ, բայց ոչ՝ մեծ պատերազմով:
Հայ շատ սպաներ այնքան էլ հիմնավոր չեն գիտակցում պատերազմի սպառնալիքը եւ շարունակում են Ռուսաստանի օգնության հույս պահել, այդ թվում սպառազինության մատակարարման մասով: Այնուամենայնիվ, Ռուսաստանի գործողությունները քննարկվում են սպայական շրջանակներում:
Ռուսաստանի պահվածքը բավական ցինիկ է դառնում, այն դառնում է անպատիվ արարքների աղբյուր: Հայաստանի հանդեպ ցինիկ վերաբերմունքը դառնում է թշնամական ու չի սահմանափակվում Ադրբեջանին սպառազինության մասշտաբային մատակարարումներով: Հայաստանն այդպես էլ չկարողացավ այդ հարցը դնել ոչ ռուսների առաջ, ոչ էլ միջազգային ասպարեզում:
Որո՞նք են Հայաստանի հանդեպ նման այլանդակ վերաբերմունքի պատճառները:
Նախ, հայկական ղեկավարությունը չկարողացավ վերականգնել հայ հանրության կարծիքը Ռուսաստանի նման ցինիկ վերաբերմունքի հանդեպ: Սակայն դա չէ Հայաստանի վիճակի պատճառը: Անկախության շրջանում Հայաստանը բավական մակերեսային է վերաբերվել սեփական ինքնիշխանությանը, գործնականում չվարելով հավասարաչափ քաղաքականություն տարբեր խոշոր պետությունների ու ռազմաքաղաքական բլոկների հանդեպ: Արդյունքում երկիրն ուժեղ կախման մեջ է հայտնվել Ռուսաստանից եւ լուրջ չի վերաբերվել անվտանգության գլոբալ համակարգին՝ ՆԱՏՕ-ին:
Ներկայում Արեւմուտքը նույնպես շահագրգռված չէ պատերազմով, սակայն գալիս է պահը, երբ Արեւմուտքը կարող է դնել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության տապալման ցուցադրման խնդիրը, հատկապես ռազմական հակամարտությունների մասով: Ռուսաստանը պետք է պարտվի պատերազմը, որն ամեն դեպքում պարտվելու է, իսկ քանի որ Հայաստանը համարվում է Ռուսաստանի «դաշնակիցը», պետք է պարտվի պատերազմն ակնհայտ ձեւով:
Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է եւ պատրաստ է ռազմական արկածախնդրության, Հայաստանին ռազմական հարված հասցնելու ցուցադրական ակցիային: Ադրբեջանը գիտակցում է, որ Արեւմտյան հանրությունը, ՆԱՏՕ-ն վճռական գործողություններ չի ձեռնարկի Հարավային Կովկասում պատերազմին միջամտելու հարցում, եթե դրան չմասնակցի Թուրքիան:
Նախկինում ՆԱՏՕ-ն կոչված էր թույլ չտալ կովկասյան պետություններից մեկի պարտությունը: Ներկայում իրավիճակը փոխվել է, եւ Հայաստանը պետք է պարտվի: Սա ՆԱՏՕ-ի անվերապահ պայմանն ու ռազմավարական նպատակը չէ, սակայն հենց նման արդյունքը կլիներ Դաշինքի համար առավել բարենպաստը:
ՆԱՏՕ-ն առայժմ փորձում է իր ռազմա-քաղաքական ծրագրերին ներգրավել Հայաստանն ու Ադրբեջանը, նրանց հնարավորություն տալով բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը: Կովկասյան երկրների համար կարեւոր նշանակություն ունի քաղաքական բաղկացուցիչը, որը ենթադրում է ինտեգրում ՆԱՏՕ-ի կառույցներին:
Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությունը առայժմ ձեւական դեր է խաղում, եւ երկու երկրները շահագրգռվածություն չեն ցուցաբերում ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության հարցում:
Պետք է ասել, որ Ադրբեջանի վիճակն առավել գերադասելի է, քան Հայաստանինը: Ադրբեջանը գործնականում Թուրքիայի վասալն է, ինչը բացարձակապես չի հուզում Արեւմուտքին, հակառակը, բերում է այն համոզման, որ Ադրբեջանն այդպիսով սերտ գործընկերության մեջ է իր հետ:
Բացի այդ, Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, չլինելով Ռուսաստանից կախվածության մեջ: Հայաստանն ընդունակ չէ ազատ ռեժիմում ռազմա-քաղաքական հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ եւ չի կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Սա հանգեցնում է այն ընկալմանը, որ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ:
Այսպիսով, Ադրբեջանը մնում է Թուրքիայի ուժեղ ազդեցության տակ, որի շահերը հակասության մեջ են մտել եվրատլանտյան հանրության հետ, ինչպես նաեւ բացարձակապես համաձայնեցված չեն Ռուսաստանի շահերի հետ:
Թուրքիան ինչ որ չափով ստիպված է հաշվի նստել Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումների հետ եւ ուժեղ կախվածության մեջ է ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից: Սակայն Թուրքիան չի նախաձեռնում ռազմական գործողությունների մեկնարկը, այլ գերադասում է իր ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում:
Թուրքիայի առջեւ կանգնած է Մերձավոր Արեւելքում մի շարք ռազմա-քաղաքական խնդիրների հաղթահարման հարցը, եւ նա չգիտե ինչպես լուծել այդ խնդիրները: Դրանց նաեւ Հարավային Կովկասի խնդիրների ավելացումը չափազանց վտանգավոր կլիներ:
Այս տարածաշրջանի խնդիրներին Թուրքիայի ներգրավումը կհանգեցներ նաեւ Սեւծովյան-կովկասյան տարածաշրջան ՆԱՏՕ-ի ներքաշմանը, սակայն արդեն լիովին այլ ձեւաչափով: Թե Ռուսաստանը, թե Թուրքիան համաձայն չեն դրան:
Ռուսաստանը եւ Թուրքիան շահագրգռված չեն մեծ պատերազմով, սակայն կցանկանային տարածաշրջանի երկրներին պարտադրել ոչ մեծ պատերազմներ: Լոկալ պատերազմը Հարավային Կովկասի ճակատագիրն է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing