Որո՞նք են հարկային փոփոխությունների փաթեթի 3 ուղղությունները. Ներկայացնում է Դավիթ Անանյանը

38

Սեպտեմբերին Կառավարությունը ԱԺ կներկայացնի հարկային փոփոխությունների փաթեթը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ փաթեթը բավական ծավալուն է, սակայն մատնանշեց երեք կարեւոր ուղղությունները.

«Երեք հիմնական ուղղություն նշեմ այս պահի դրությամբ, սակայն դրանք քննարկվում են, և էլի տարբերակներ կան: Ուղղություններն են այլընտրանքային հարկման համակարգերի կրճատում, շրջանառության հարկի շեմի վերաբերյալ որոշման կայացում, եկամտային հարկի կամ ընդհանրապես եկամտի ու կապիտալի հարկման բեռի նվազեցում՝ սպառման հարկման բեռի ավելացման միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ կառավարությունը հարկային բեռի նկատելի թեւթեւացում է նախատեսում, Դավիթ Անանյանն ասաց. «Մենք կարող ենք ասել, որ կառավարությունը բիզնեսին աջակցող հարկային օրենսգրքի փոփոխություններով մտնլու է Ազգային ժողով: Նախատեսում ենք կապիտալի եւ եկամուտների հարման բեռի նվազեցում՝ սպառման հարկման բեռի ավելացման ճանապարհով»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache