LifeStyle Առողջություն

Որոնք են արգանդի վզիկի էրոզիայի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման միջոցները

 

Կանանց միզասեռական համակարգի շատ հիվանդություններ հաճախ երկար ժամանակ ընթանում են առանց ախտանշանների և հայտնաբերվում են միայն բուժզննման կամ հատուկ ուսումնասիրությունների ժամանակ: Նման ախտաբանությունների շարքին է դասվում նաև արգանդի վզիկի էրոզիան, որը լորձաթաղանթի հյուսվածքների փոփոխությունն է: Նման փոփոխություններ ի հայտ են գալիս վերարտադրողական տարիքի կանանց 50%-ի մոտ: Այս հիվանդությունը հարկավոր է ժամանակին բուժել, այլապես այն կարող է դառնալ անպտղության և նույնիսկ չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառ:

 

Արգանդի վզիկի էրոզիայի առաջացման հիմնական պատճառները

 

Գոյություն ունի մի քանի առանցքային գործոն, որոնք նպաստում են կանանց ներքին սեռական օրգանների լորձաթաղանթի հատվածում նման ախտաբանական փոփոխությունների ի հայտ գալուն: Դրանց շարքին են դասվում.

 

·        սեռական խանգարումները (զուգընկերոջ հաճախակի փոփոխությունը, անկանոն սեքսը, սեռական հարաբերությունները չափազանց վաղ կամ չափազանց ուշ սկսելը),

 

·        բարդ ծննդաբերությունը,

 

·        հաճախակի բորբոքումներն ու վարակումները,

 

·        հորմոնալ խանգարումները,

 

·        տարիքային փոփոխությունները, որոնց հետևանքով արգանզի վզիկի օղակը չափազանց շատ է սեղմվում,

 

·        նախաքաղցկեղային վիճակն ու չարորակ գոյացությունները,

 

·        թույլ իմունային համակարգը,

 

·        էնդոկրին (ներզատական) համակարգի հիվանդությունները և այլն:

 

Հիվանդության ախտանշանները

 

Հաճախ արգանդի վզիկի էրոզիան ընթանում է առանց ախտանշանների ոչ միայն վաղ, այլև ուշ փուլերում: Շատ դեպքերում այս հիվանդության նախանշանները նման են լինում գինեկոլոգիական խանգարումների ախտանշաններին: Կանանց մոտ կարող են նկատվել հետևյալ ախտանշանները.

 

·        հեշտոցային արտասովոր արտադրություն (սպիտակ, թարախային կամ արյունոտ),

 

·        սեռական ակտի ժամանակ կամ դրանից հետո առաջացող տհաճ զգացողություններ (տհաճ կամ ցավոտ զգացողություններ, արյունոտ արտադրություն),

 

·        դաշտանային ցիկլի հետ կապ չունեցող արյունահոսություն:

 

Արգանդի վզիկի էրոզիայի ախտորոշման առանձնահատկությունները

 

Փորձառու բժիշկը հիվանդությունը կարող է հայտնաբերել նույնիսկ հասարակ գինեկոլոգիական բուժզննման ժամանակ, սակայն ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ են հավելյալ ուսումնասիրություններ (քսուքի միկրոֆլորայի ուսումնասիրություն, կալպոսկոպիա): Ախտորոշման շատ տարածված տեսակ է նաև բիոպսիան: Բացի այդ, հարկավոր է հավելյալ անալիզներ հանձնել՝ սեռավարակների առկայությունը հերքելու համար:

 

Արգանդի վզիկի էրոզիայի բուժումը կախված է դրա բնույթից, խնդրի լրջությունից, ինչպես նաև ախտահարված հատվածից, սակայն ամենաարդյունավետ մեթոդները սեռեցումն ու այրումն են:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing