LifeStyle Առողջություն

Որոնք են ատամների վզիկների մերկացման պատճառներն և դրա կանխարգելման ու բուժման միջոցները

 

Ատամների վզիկների մերկացման խնդրին շատերն են բախվում: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել ինչպես լնդերի «մաշվածությամբ», այնպես էլ այլ խնդիրներով:

Այս հիվանդությունը թույլ է տալիս բակտերիաներին ակտիվորեն զարգանալ և քայլեր չձեռնարկելու դեպքում լնդերը կարող են այնքան իջնել, մինչև ատամների արմատները սկսեն երևալ:

Հիվանդության առաջին ախտանշաններից մեկը ատամների գերզգայունությունն է, ուստի նման ախտանշանի դեպքում հարկավոր է խորհրդակցել ատամնաբույժի հետ: Լնդերի թուլացման ախտանշանների շարքին կարող են դասվել նաև «շատ մեծ ատամները» և լնդերի կամ ատամների ցավը:

Այս հիվանդությունը հարկավոր է հնարավորինս շուտ բուժել, քանի որ անուշադրության մատնելու դեպքում ատամների ոսկրային հյուսվածքները կարող են վնասվել, ինչն էլ կհանգեցնի ատամների կորստի:

Ատամների վզիկների մերկացումը կարող է պայմանավորված լինել լնդերի հիվանդություններով, սակայն սա հիվանդության զարգացման միակ պատճառը չէ:

Ատամների վզիկների մերկացումը սովորաբար առաջանում է հարատամային հյուսվածքի հիվանդության հետևանքով, որն իրականում բերանի բակտերիալ վարակ է: Այս հիվանդության դեպքում կարող են ախտահարվել նաև լնդերն ու ատամներին կից ոսկորները, ինչն էլ հանգեցնում է լնդերի իջեցման և մի շարք այլ խնդիրների առաջացման:

Հիվանդության առաջացման պատճառ կարող է դառնալ նաև նստվածքի կուտակումը, որը ժամանակի ընթացքում վերածվում է ատամնաքարի, ուստի հարկավոր է լավ խնամել ու պարբերաբար մաքրել ատամները: Սակայն խնամելիս նույնպես հարկավոր է զգույշ լինել, քանի որ հակառակ դեպքում էմալը կարող է մաշվել, իսկ լնդերը կթուլանան:

 

Կանանց մոտ լնդերի անկման պատճառ կարող են դառնալ նաև հորմոնալ տատանումներ, որոնց դեպքում լնդերն ու ատամները դառնում են զգայուն և ավելի շուտ են ախտահարվում:

 

Լնդերի անկման պատճառ կարող է դառնալ նաև ծխախոտի չարաշահումը, ինչպես նաև շուրթի կամ լեզվի փիրսինգը:

 

Ինչպես կանխել ու բուժել ատամների վզիկների մերկացումը

Կանաչ թեյ

 

Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կօգնեն պայքարել հարատամային հյուսվածքների հիվանդությունների դեմ: Այն նաև շատ արդյունավետ միջոց է բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող ազատ ռադիկալների դեմ պայքարելու համար:

 

Կանաչ թեյն ամրացնում է ատամների ու լնդերի կապը և իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ նվազեցնում է այտուցվածությունը: Պարզապես հարկավոր է ամեն առավոտ թարմ կանաչ թեյ խմել:

 

Հալվե Վերա(ալոե)

 

Շատ արդյունավետ միջոց է նաև հալվե վերան, որն օժտված է հակաբորբոքային հատկություններով: Այս բույսը նաև շատ օգտակար է մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում: Այն ոչ միայն նվազեցնում է բորբոքումները, այլև խթանում հյուսվածքների վերականգնման համար պատասխանատու բջիջների աշխատանքը:

 

Հալվեի հյութը կարելի է օգտագործել որպես ատամի մածուկ կամ բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկ:

 

Որպես մածուկ օգտագործելու դեպքում հարկավոր է ամեն առավոտ և ամեն երեկո (ատամները մածուկով ու ատամների համար նախատեսված թելով մաքրելուց հետո) ատամի խոզանակի վրա մի փոքր հալվեի հյութ լցնել, դրանով 3-5 րոպե մաքրել ատամներն ու լնդերը և ողողել բերանի խոռոչը ջրով:

 

Որպես բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկ օգտագործելու դեպքում հյութը հարկավոր է խառնել մի փոքր ջրին և ստացված լուծույթն օգտագործել ամեն անգամ ատամները լվանալուց հետո բերանի խոռոչւ ողողելու համար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

med.tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing