LifeStyle Без рубрики Առողջություն

Որոնք են մեր ոտքերի առողջության գլխավոր թշնամիները

 

dreamstime_m_14848788-1024x837

Բարձր կրունկ
Կրունկները կազմվածքին հաղորդում են ավելի նրբագեղ տեսք, կերպարը դարձնում ավելի կանացի, բայց կան 12, 16 և նույնիսկ 20 սանտիմետրանոց կրունկներ: Պարզ է, որ դա ամենօրյա կոշիկ չէ, և այն կարելի է կրել 2-3 ժամից ոչ ավելի: Օրթոպեդները խորհուրդ են տալիս կրել 2,5-4-5 սմ բարձրության կրունկով կոշիկ:

Շոգ
Ամռանը շատերի ոտքերն են ուռչում: Պատճառը շոգ եղանակն է, որը դրդում է շատ հեղուկ խմել և առաջացնում առատ քրտնարտադրություն: Հեղուկը կուտակվում է փափուկ հյուսվածքներում, ինչից էլ առաջանում է ոտքերի այտուց: Այդ երևույթը հաղթահարել օգնում են լողը և թեթև մարմնամարզությունը, տարբեր վաննաները և թրջոցները ոտքերի համար, սառը լոգանքը, բժշկի նշանակած դեղերը:

Նստակյաց կենսակերպ
Նստակյաց կենսակերպը վատացնում է ավշային և արյունատար համակարգի վիճակը: Երկար նստելու հետևանքով ազդրերի և հետույքի վրա ճնշումը խոչընդոտում է ոտքերից արյան և ավշի նորմալ արտահոսքին՝ դանդաղեցնելով օրգանիզմում այդ հեղուկների շրջանառությունը: Այս վիճակը կանխելու համար օգտակար են պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և ամեն երեկո ոտքերի մերսումը կրունկներից մինչև ազդրերը: Ոտքերի որոշ հիվանդությունների դեպքում, սակայն, մերսումը և ֆիթնեսն անցանկալի են, ուստի մի մոռացեք ձեր բժշկին հարցնել հակացուցումների մասին:

Վնասակար սովորություններ
Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, արագ սննդով տարվելը կամ պարզապես անհավասարակշիռ սնվելը վատացնում են առողջությունը՝ ազդելով անոթների վիճակի վրա:

Ավելորդ քաշ
Մարդու ոտքերը ծանրաբեռնվում են ավելորդ քաշի առկայության դեպքում: Ավելորդ կիլոգրամները նպաստում են հոգնած ոտքերի համախտանիշի առաջացմանը, այտուցների և վարիկոզ փոփոխությունների առաջացմանը, քանի որ արյունատար անոթները չեն կարողանում հաղթահարել սեփական ծանրաբեռնվածությունը: Խնդիրը կօգնեն լուծել դիետան և պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing