LifeStyle Առողջություն

Որոնք են սոխի ամենաօգտակար հատկությունները

 

ultimate_onion_cheat_sheet_which_onion_goes_best_with_what_w1456-thumb

Սոխն աշխարհի ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է, որն ունի մի շարք առավելություններ առողջության համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ սննդարար մանրաթելեր, մանգան ու վիտամին B6:

Սոխի օգտակար հատկությունները

· Սոխը, շնորհիվ հակաբակտերիալ ու հակավիրուսային հզոր հատկությունների, ոչնչացնում է մանրէներն ու բակտերիաները,

· Այն հարուստ է վիտամին C-ով, ուստի ամրապնդում է իմունային համակարգը,

· Այն պարունակում է կվերցետին, որը քաղցկեղի կանխարգելման շատ արդյունավետ միջոց է,

· Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը՝ շնորհիվ քրոմի բարձր պարունակության,

· Կանաչ սոխը հարուստ է վիտամին A-ով,

· Այն պայքարում է ազատ ռադիկալների դեմ, ուստի նվազեցնում է ստամոքսի խոցային հիվանդության հավանականությունը,

· Սոխը պայքարում է վարակների դեմ և բուժում բորբոքումները,

· Սոխի հյութն ազատում է մեղվի և իշամեղվի խայթածի ցավից ու այրոցից,

· Հում սոխը պահպանում է սրտի առողջությունը՝ նվազեցնելով վատ խոլեստերինի արտադրությունը,

· Մաքրում է արյունն ու օրգանիզմը տոքսիններից և այլն:

Ֆոսֆորաթթուն ներթափանցում է արյուն ու մաքրում այն՝ ոչնչացնելով բակտերիաներն ու մանրէները: Բացի այդ, տեղային գործածության դեպքում կարելի է սոխի օգնությամբ մաքրել օդը՝ոչնչացնելով բակտերիաներն ու մանրէները:
Պարզապես հարկավոր է մի քանի կտոր սոխ դնել ոտնաթաթերին: Համաձայն չինական ավանդական բժշկության՝ ոտքերի վրա կա մի քանի կետ, որոնք կապված են ներքին օրգանների հետ:

Այս կերպ այդ կետերը կսկսեն աշխատել նյարդային համակարգի և մյուս ներքին օրգանների միջոցով: Բացի այդ, այդ կետերն ակտիվացնելու համար շատ օգտակար է նաև բոկոտն քայլելը:

Հարկավոր է մի քանի սոխը կտորների բաժանել, այուհետև քնելուց առաջ յուրաքանչյուր ոտնաթաթին դնել մի մեծ կտոր սոխ, ֆիքսել այն գոլպայով և թողնել ամբողջ գիշեր:

Այս պրոցեդուրան կմաքրի արյունը, քանի որ մաշկը կկլանի ֆոսֆորաթթուն: Բացի այդ, հակաբակտերիալ ու հակավիրուսային հատկությունների շնորհիվ սոխը կոչնչացնի վնասակար բակտերիաներն ու մանրէները, ինչպես նաև կմաքրի օդը:

Աղբյուրը ` sedablog.ru

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing