«Որոշ մականունավորների և օլիգարխների սուպերմարկետները սաբոտաժ են անում կառավարության դեմ»

201

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ԵՊՀ դասախոսներից մեկի հետ էի խոսում, ում հանդեպ յուրահատուկ հարգանքով եմ լցված: Դասախոսը որոշ օբյեկտիվ քննադատությունների հետ նշեց նաև՝ ցավալի է, որ ոչ ոք չի բարձրաձայնում տավարի մսի` շուրջ 1000 դրամով թանկանալու մասին: Դասախոսիս խոսքով արդեն երկար ժամանակ է` խանութներում, մասնավորապես Նոր Զովքում, տավարի միսը 3700-3800 դրամ է, ինչը շուրջ 1000 դրամով ավելի է ապրիլ-մայիսի գներից:

Փորձեցի մի փոքր հետաքննություն անցկացնել: Մտա Նոր Զովք: Տավարի ամենաէժան միսը (ոսկորոտը) 3780 դրամ էր, փափուկը հասնում էր մինչև 4400 դրամի: Հարցրի՝ ե՞րբվանից է այս խայտառակ գինը, ասացին՝ մոտ երկու ամիս: Մտա ՍԱՍ: Գրեթե նույն պատկերը՝ 3890: Փորձեցի գտնել նորմալ խանութներ, որոնք օլիգարխների սուպերմարկետ չեն, բայց այնքան կայացած են, որ ունեն, օրինակ, մսի բաժին:

Տավարի միսը 3200 դրամ էր: Շուրջ 700-800 դրամի տարբերություն էլ գառի մսի մեջ էր սուպերմարկետներից: Այդպես երկրորդ, երրորդ սովորական խանութում: Զանգեցի ցուլ ու կով պահող ծանոթներիս, 2800-3000 դրամ են վաճառում կամ ընդհանուր հանձնում: Այսինքն՝ ինչքան ես եմ հասկանում, որոշ մականունավորների և օլիգարխների սուպերմարկետների ցանցերը հստակ սաբոտաժ են անում կառավարության դեմ՝ գլխի չընկնելով, որ նորմալ հասարակությունում կարժանանային համատարած բոյկոտի առնվազն միս գնելու առումով: Նշյալ սուպերմարկետներից գոնե միսը չգնեք»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache