Որոշ պաշտոնյանների ունեցվածքը կարող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում

2

Այս օրերին պաշտոնյաները Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին են ներկայացնում 2017 թվականի իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Նախորդ տարվա կեսերից ուժի մեջ է մտել ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը, ինչպես նաև ընդունվել է Կոռուպցիայի կանխարգելման և կանխարգելման հարցերով մարմնի մասին օրենք: ի՞նչ է փոխվել այս տարի հայտարարագրերի ներկայացման գործընթացում:Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ ներկայացած հայտարարագրերի մեջ հետաքրքիր տվյալներ կան, որոնցում ապօրինի հարստացման դեպքեր կարելի է բացահայտել.

«Այսօր ունե՞ք հայտարարագրեր, որոնք կարող են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
Կարծում եմ՝ հետաքրքիր հայտարարագրեր կան, բայց մենք չենք կարող դրանց ապօրինի հարստացման աչքերով նայել, որովհետև այդ իրավասությունը չունենք: Բայց մասնագետները, ովքեր կնայեն, այդ նյութերը հետաքրքիր կդիտարկեն: Երկրներ կան, որոնք ապօրինի հարստացումը նաև այլ աղբյուրներով էլ են կարողանում բացահայտել: Մենք երկու ճանապարհ ունենք՝ առաջին ճանապարհը հայտարարագրումն է, որը վերլուծություններով կտա առերևույթ դեպքերը, երկրորդն այն է, որ հայտարարագրից խնդիր չի բացահայտվում, բայց ունենք տեղեկատվություն, անանուն հաղորդումներ և այլն: Այդ փաստերը ստուգելու ճանապարհով իրավապահները նորից կարող են ապօրինի հարստացում բացահայտել»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache