Լրահոս

Որտե՞ղ ու ե՞րբ է տեղի ունեցել ռուսական նախագծի տապալումը

 

arm146351173937

lragir.am-ը գրում է . Հայաստանում, Ղարաբաղում եւ սփյուռքում լավ են հիշում 1991 թ. գարնան եւ 1992 թ. ամռան իրադարձությունները, երբ Ռուսաստանը ձեռնարկեց պատժիչ արշավ, այսինքն զինված ագրեսիա հայ ժողովրդի դեմ, եւ 2008 թվականը հիշեցրեց այդ մասին:Որոշակի առումով տեղի ունեցավ հանգուցալուծում, եւ Հայաստանում լավ յուրացրեցին, որ բազմավեկտոր քաղաքականությունը ոչ միայն ցանկություն ու քաղաքական արտահայտություն է, այլ լուրջ աշխատանքի առարկա, ընդ որում՝ ոչ միայն կառավարության, այլեւ ողջ հասարակության համար:Միեւնույն ժամանակ, այս իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանն ունի քաղաքական բավարար ռեսուրսներ շանտաժի կամ սեփական շահերը ոտնատակ տալու փորձերը չեզոքացնելու համար:Միաժամանակ պետք է արձանագրել, որ «ռուսական նախագիծը» տապալվեց ոչ թե Երեւանում, թեեւ երեւանյան թե քաղաքական խմբերը, թե հասարակությունը քիչ բան չարեցին դա հաղթահարելու համար, այլ Ստեփանակերտում, որտեղ հայկական ղեկավարությունը զգաց ռուսական եւ սեփական մտադրությունների դատապարտվածությունը:Շատ կարեւոր է, որ այդ իրադարձություններն ինչ որ չափով անդրադարձան ԼՂՀ իշխանությունների քաղաքականությանը, որը հայտնվել էր շփոթվածության մեջ եւ հասկացել, որ ղարաբաղյան ղեկավարների համար պատրաստված է մատաղացու գառների ճակատագիրը: ԼՂՀ-ում լուրջ նախաձեռնությունների փորձեր արվեցին, որոնք ուղղված էին Հարթավայրային Ղարաբաղի, ինչպես նաեւ հեռավոր լեռնային շրջանների վերաբնակեցմանն ու սոցիալ-տնտեսական յուրացմանը:Եթե դա քաղաքական մարտահրավեր չէ, կոնյունկտուրային պահվածք չէ, այլ լուրջ վերաբերմունք սկզբունքային խնդիրներին, դա կարելի է համարել «ռուսական նախագծի» դրական արդյունքը:«Բազմավեկտոր քաղաքականությունն» ընդամենը քայլ է դեպի միաբեւեռություն, եւ 90-ական թվականներին ավարտվեցին այդ դեմագոգիկ փորձերը: «Բազմավեկտորությունն» ընդամենը Հայաստանում պրոռուսական արշավի միջոցներից մեկն է՝ խոսել քաղաքականության մասին եւ դրամաշնորհներ ստանալ արեւմտյան աղբյուրներից:Հայաստանը սկսած 2000-ականների սկզբից ժամանակ ու շատ ռեսուրսներ է կորցրել, լինելով Ռուսաստանի թելադրանքի տակ: Հայկական ըստ էության գավառական «քաղաքական էլիտան» Հայաստանը մտցրեց փակուղի, եւ ոչ ոք չի փորձում պարզել, թե ինչպես պետք է դուրս գալ այդ փակուղուց:Հայաստանի քաղաքականության գավառական ոճը սկսվել է դեռ կոմունիստական ժամանակներից եւ հաստատվել Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեժիմով: Հետո իշխանության եկավ դասական գավառականությունը, որը Հայաստանը վերջնականապես մտցրեց փակուղի: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, դասական գավառականությունն արդեն չուներ ոչ ժամանակի գործոնը, ոչ էլ ինքզինքը արեւմտական ներկայացնելու հնարավորությունը:Հայ հանրությունն այն աստիճան պարզունակ է, որ ի վիճակի չէ հասկանալ, թե որքան վտանգավոր է դարձել Ռուսաստանը:Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ ռուսները նախ ասում էին, թե մատակարարում են միայն պաշտպանական զենք: Հետո այդ մասին արդեն չէին խոսում: Հետո հնարավորություն տվեցին այդ մասին խոսել հայերին, որոնք հանդես էին գալիս Ռուսաստանի փաստաբանների դերում: Հետո Ռուսաստանն ասում էր, որ թույլ չի տա պատերազմ, բայց ոչ միայն թույլ տվեց, այլեւ ինքը նախաձեռնեց պատերազմը:Հայկական զինվորական շրջանակները, որոնք ստիպված են ամեն ինչում ենթարկվել քաղաքական իշխանությանը, օգտագործում են տեղեկատվության արտահոսքը Ռուսաստանին վարկաբեկելու համար, եւ հնարավոր է՝ ոչ միայն նրան, այլեւ Հայաստանի ներսում իրենց քաղաքական գործընկերներին:Ռուսաստանն այդպիսով սպառնալիքի տակ է դրել Գյումրիի իր բազայի եւ Հայաստանի հետ գործընկերության ողջ համակարգի գոյությունը:Ղարաբաղի քաղաքական ղեկավարները ներկայում գերադասում են լռել ու չխոսել Ռուսաստանի մասին: Պարզվեց, որ դա զբոսանք չէ Լոնդոնում, Չաթթամ Հաուզից Ջեյմս Նիքսիի հետ, որին կերակրում են թուրքերն ու ադրբեջանցիները:Ներկայում ռուսները ձեւ են անում, որ ոչ մի առանձնահատուկ բան չի կատարվել, բացի նրանից, որ հայերի արյունն է թափվել: Այսպես թե այնպես, ռուսները կանգնած են Գյումրիի բազայի տեղակայման հիմքերի վերանայման հեռանկարի առաջ, որն արդեն դարձել է պատանդ:Ղարաբաղյան թեմայի հետ կապված մեկ այլ կարեւոր իրադարձություն, որն արդեն վերաբերվում է ԱՄՆ քաղաքականությանը: Պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ վարչակազմը անցյալ տարվա աշնանը ցայտնոտի մեջ էր, սակայն, այնուամենայնիվ, բավական արագ ու արդյունավետ արձագանքեց տարածաշրջանում գործընթացներն արագացնելու Ռուսաստանի փորձերին:«Ռուսական նախագծի հանդեպ» ԱՄՆ-ի դիրքորոշումը բնութագրվում էր նրանով, որ այդ խնդրի վերաբերյալ լուծումը չի կարող ունենալ տարածաշրջանային, մարգինալ եւ ոչ լեգիտիմ բնույթ, որոշումների ընդունումը պետք է միջազգային նշանակություն ունենա, Մինսկի խմբի շրջանակներում:Ամերիկացիները բռնել են ռուսների ձեռքը, եւ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ որեւէ բան զիջել տարածաշրջանում, տարածաշրջանային խաղը շարունակվում է, ընդ որում՝ առավել մասշտաբային ու բովանդակային ձեւաչափով:Այս խաղի արդյունքում Հայաստանը ավելի ու ավելի է ձեռք բերում աշխարհքաղաքական նոր դեր: Ռուսական «ֆորպոստից» Հայաստանը տրանսֆորմացվում է պետության, որն ապահովում է շահերի հավասարակշռությունը նվազագույնը Հարավային Կովկասում, ինչն իր ազդեցությունն է ունենում եւ Սեւ ծովում, եւ Կենտրոնական Ասիայում:Հայաստանի արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունները կհանգեցնեն տարածաշրջանային ու միջտարածաշրջանային իրավիճակի լուրջ փոփոծությունների: Պետք չէ թերագնահատել մեր երկրի դերը, եւ 2008 թվականը կարող էր դառնալ նոր միտումների իմաստավորման ժամանակը:Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական ներկայության ուժեղացումը հանգեցնում է Հայաստանի հանդեպ նրա հետաքրքրության մեծացմանը: Հայաստանի առջեւ կանգնած է բազմավեկտորության մասին հռչակագրերից դրա իրականացմանն անցնելու իրական հեռանկարը:Այս փուլի առանձնահատկությունները բացատրվում են Արեւմտյան հանրության պառակտման ուժեղացմամբ, որը ստացել է սկզբունքային ու խրոնիկ բնույթ: Փորձեր են արվում ստեղծել ուժի նոր կենտրոններ, ընդ որում՝ ոչ միայն Եվրոպայում, այլեւ աշխարհի այլ շրջաններում:Այս միտումը կուժեղանա ներկայիս գլոբալ ճգնաժամով, եւ Հայաստանը շանս է ստանում վարել ավելի բովանդակալից, նախաձեռնողական քաղաքականություն ատլանտյան ուղղությամբ:Ապրիլյան պատերազմը քաղաքական ավելի կարեւոր նշանակություն ուներ, քան կարող է թվալ: Նախ, Ռուսաստանը չկարողացավ ուժեղացնել իր դիրքերը Հարավային Կովկասում եւ ԱՄՆ-ին դուրս մղել այստեղից: Նա զիջել է ԱՄՆ-ին, բայց հիմա նրա գլխավոր խնդիրը հրթիռային վահանի ստեղծումն է սահմանի ողջ երկայնքով, եւ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես այդ նյութի մի մասը:Եթե Հայաստանը չընդունի ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը, շարունակելու է մնալ ռուսների պատանդը: Ռուսները ներկայում ուշադրություն չեն դարձնում հայ քաղքենի հասարակության վրա՝ նրա պրոռուսական տրամդրություններով հանդերձ: Ռուսաստանը փորձում է գործել առաջանցիկ ձեւով եւ Հայաստանը հասցնել այնպիսի վիճակի, որտեղից ելք չկա:Երբեք Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին այսքան թշնամական չի եղել: Ապրիլյան պատերազմը դարձել է գործոն, որը մեծ վնաս է հասցրել ռուսական շահերին, հայկական արյան հետեւանքով: Եվ այսպես, որտե՞ղ ու ե՞րբ է տեղի ունեցել ռուսական նախագծի տապալումը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing