Որտեղ է Ռուսաստանը փորձարկում իր նորագույն զենքը

1

Ռուս պաշտոնյաները հավաստիացնում են, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանին զենքի համաշխարհային շուկայից դուրս մղելու եւ ամերիկյան սպառազինութան բիզնեսը լոբբինգ անելու փորձ է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն բոլոր երկրների կառավարություններին զգուշացրել է, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ նշանակալի գործարքների դեպքում այդ երկրների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Դա վերաբերում է հատկապես Թուրքիային, որը մտադիր է Ռուսաստանից C-400 համալիրներ ձեռք բերել:2013-2017 թվականներին զենքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի մասնաբաժինը 2008-2012 թվականների համեմատ նվազել է 4%-ով, իսկ ԱՄՆ-ինը՝ ավելացել նույն 4%-ով: Այս տվյալները հայտնել է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոքհոլմի ինստիտուտը (SIPRI):SIPRI-ի տվյալների համաձայն՝ 2013-2017 թվականներին այս շուկայում ԱՄՆ մասնաբաժինն աճել է մինչեւ 34 %: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի բաժինը կրճատվել է մինչեւ 22 %: Ռուսաստանի գլխավոր հաճախորդներն են Հնդկաստանը (35 %), Չինաստանը (12 %) և Վիետնամը (10 %): Աշխարհում զենքի խոշորագույն գնորդներն են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն եւ Չինաստանը:

Այս երկրները ներմուծում են վաճառվող զենքի 35%-ը:Փորձագետները նշում են, որ Դաշնային ժողովին Վլադիմիր Պուտինի ուղերձը, որտեղ ցուցադրել է սպառազինության նոր տեսակները, իրականում ռուսական զենքի գովազդ էին: Պուտինը «պահեստից» հանել է հատուկ հաճախորդների համար պահած ապրանքը եւ բացահայտ առեւտուր սկսել: Եթե նախկինում սպառազինության որոշ տեսակներ չէին վաճառում «անհուսալի երկրների», ապա հիմա բոլոր արգելքները հանված են: Հիմա Պուտինը համաձայն է անգամ միջուկային զենք վաճառել նրան, ով կգնի:Խոսքը զանգվածային խոցման այնպիսի զենքերի մասին է, ինչպիսիք են Կինժալ հրթիռները, Ավանգարդ եւ Սարմատ համակագերը: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նշել է, որ այդ զենքերն արդեն փորձարկվել են:Ըստ երեւույթին, դրանք թեստավորում են անցել Սիրիայում:

Ռուսաստանը չի թաքցնում, որ Սիրիայում 200 տեսակի նոր սպառազինություն է փորձարկել: Դա անգամ սիրիական պատերազմին Ռուսաստանի մասնակցության նպատակներից մեկն է հայտարարվել: Մոսկվային չի հետաքրքրում, թե ռուսական զենքի գովազդի ժամանակ քանի մարդ է մահացել եւ քանի տուն փլվել:

Գլխավորը մահաբեր զենքը գովազդելն է:Ի դեպ, կիրակի օրը հայտնի է դարձել, որ Կինժալ աէրոբալիստիկ հրթիռները, որոնք կարող են միջուկային մարտագլխիկ տեղափոխել, փորձարկվել են Հարավային ռազմական օկրուգում: Ինչպես հայտնի է, Հարավային ռազմական օկրուգի օդանավակայաններից մեկը՝ Էրեբունին, Երեւանի սահմաններում է գտնվում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache