Լրահոս

Որտեղի՞ց մեզ փող, որ ընտրակաշառք բաժանենք. Սամվել Ալեքսանյան

 

Այո, բարեգործություն անում եմ, բայց դա ի՞նչ կապ ունի ընտրակաշառքի հետ: Տենց փող մեզ որտեղի՞ց, որ մենք ընտրակաշառք բաժանենք»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը` հավելելով, որ չի լսել Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքների բնակիչներին բաժանվող ընտրակաշառքների դեպքերի մասին:

Ինչ վերաբերում է նույն ընտրատարածքում առաջադրված իր մրցակցի` Հեղինե Բիշարյանի հետ ունեցած հարաբերություններին, Սամվել Ալեքսանյանը նշեց, որ Բիշարյանի հետ հաշտ ու համերաշխ են: «Ինքը միշտ էլ Շենգավիթ համայնքից դրել է: Հիմա մենք մեղավո՞ր ենք, որ այդ երկու համայնքը իրար միացրին»,- անկեղծացավ պատգամավորը:

Լրագրողների հաջորդ հարցադրմանը, թե այսքան տարի եղել է ԱԺ պատգամավոր, հիմա ի՞նչ անելիք ունի, որ կրկին ուզում է պատգամավոր դառնալ՝ հաշվի առնելով իր պասիվությունն ԱԺ-ում, Սամվել Ալեքսանյանն արձագանքեց. «Լիքը, լիքը գործ եմ արել… Բայց ո՞վ ասաց, որ մենք սուտ ենք խոսում, ես սուտ չեմ խոսելու։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, եկեք քարոզարշավի ու կիմանաք։ Հիմա խի՞ ասեմ ձեզ, մեկ էլ գնաք ուրիշներին ասեք»,- ասաց Ալեքսանյանը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news365.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing