Լրահոս

Որտեղի՞ց Սուրիկ Խաչատրյանին 10 հանքի շահագործման թույլտվություն (Տեսանյութ)

 

56416

armtimes.com-գրում է. Երեւանի «Կենգրես» հյուրանոցում Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ պատրաստված զեկույցի ներկայացումից հետո Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար տիկին Լորա Ի. Բեյլին հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ հարց ուղղեց: Գալտյանը հետաքրքվեց թե ՀԲ-ի կողմից ներկայացված զեկույների վերաբերյալ Հայաստանի կառավարությունն արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկել է:

«Մենք գիտնեք, որ ՀՀ-ի տարածքում փոքր հանքավայրերն ինչ-որ կախարդական փայտիկներով հայտնվել են տարբեր պաշտոնյաների իրավասության ներքո, եւ իրենք են այդ հանքավայրերը որոշում վաճառել ինչ-որ այլ կազմակերպությունների: Դա փաստ է, պետք է Համաշխարհային բանկն այդ մասին իմանա»,- ասաց Լեւոն Գալստյանն ու հարց բարձրացրեց. «Որտեղի՞ց ենթադրեն Սյունքի մարզպետին մոտավորապես 10 հանքավայրի ուսումնասիրման կամ շահագործման լիցենզիա, որը հետո ինքը վաճառում է տարբեր ընկերությունների վրա»:

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը պատասխանելով առաջին հարցին, նշեց, թե իրենց զեկույցների վերաբերյալ առաջընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում, սակայն իրենք կցանկանային, որ դա արագ կատարվեր:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing