Լրահոս

Ոստիկանապետը կպատժի՞ Շշի Մելոյին

 

Տարիներ առաջ Երևանի փողոցներում կարելի էր հաճախ հանդիպել ավտոշարասյուններով շարժվող մեծահարուստների և պետական պաշտոնյաների: 

Այս իրավիճակը շտկվեց, երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրապարակային հրահանգեց որևէ մեկին թույլ չտալ խախտել համակեցության կանոնները ու շրջել շարասյուներով, եթե իհարկե նրանք բարձրաստիճան պետական պաշտոնյա չեն ու նրանց չեն ուղեկցում անվտանգության աշխատակիցները: Ոստիկանապետի հրահանգից հետո մեծ ծավալի աշխատանք իրականացվեց և հիմա հազվադեպ կարելի է տեսնել շարասյուներով շրջող մարդկանց, որոնք շատ հաճախ պատժվում են օրենքի ուժով:

Ոստիկանապետի հրահանգը, սակայն, որևէ կերպ չի ազդել ԱԺ պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի վրա: Նա շարունակում է շրջել մի քանի մեքենաներով ու իրեն զգալ արաբ շեյխ: Վերջին մի քանի ամսիներին Մելիք Մանուկյանին ուղեկցում են երեք չորս մեքենաներ ու ամեն անգամ, երբ փողոցով անցնում է Շշի Մելոն` կարելի է կարծել, որ հանրապետության նախագահն է անցնում:

Հետաքրքիր է ոստիկանությունը ի վերջո կնկատի իրեն արտոնյալ համարող Մելիք Մանուկյանին ու կպատժի ինչպես մյուս իրավախախտներին, թե Մելիք Մանուկյանը իրապես արտոնյալ է ու կարող է չորս-հինգ մեքենայով շրջել քաղաքում:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing