Լրահոս

Ոստիկանապետի տեղակալները պաշտոնների են դասավորում իրենց բարեկամներին

 

Պարզվում է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լյովա Երանոսյան և ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը շատ ամուր են կապած իրենց ընտանիքի անդամների հետ: Ոստիկանությունը նրանք փորձում են վերածել կլանի և հնարավոր բոլոր միջոցներով համակարգ են մտցնում իրենց ընտանիքի անդամներին:

Պարոն Երանոսյանը լինելով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար իր ենթակայության տակ գտնվող զորամասերում և բաժիններում պաշտոններ է ապահովել իր ընտանիքի անդամներին:

Այսպես ոստիկանապետի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալն է, դուստրը նույն զորամասի իրավական ապահովման բաժանմունքի սպա է, իսկ ահա հարգարժան գեներալի որդին Խաչիկ Երանոսանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնի օպեր է:
Կարծում ենք այս օրինակը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է ընտանեկան կապերը ներթափանցում պետական համակարգ:
Իսկ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը իր բարեկամների համար ապահովել է հետևյալ պաշտոնները.
Նրա որդին` Սարգիս Համբարձումյանը զբաղեցնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի տեղակալի օգնականի պաշտոնը:
Նրա դուստրը` Ստելա Համբարձումյանը զբաղեցնում է ՀՀ ոստիկանության Ա.Վ.Վ իրավաբանական բաժանմունքի առաջատար մասնագետ- իրավախորհրդատուի պաշտոնը:
Նրա եղբոր որդին` Գարիկ Համբարձումյանը զբաղեցնում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի Ա.Գ բաժանմունքի պետի պաշտոնը:
Նրա մյուս եղբոր որդին` Վարդան Համբարձումյանը ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ծ.Ա.Տ.Ս բաժնի տեսուչ է:
Ահա այսպես  ՀՀ ոստիկանապետի մեր փառապանծ տեղակալները չեն մոռանում իրենց ընտանիքի անդամներին և նրանց էլ «տուն պահելու» հնարավորություն են տալիս:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing