Առանց կատեգորիա Լրահոս

Ոստիկանը գրկեց երեխային եւ կարճ ելույթ ունեցավ հանրահավաքում

 

arm147024530390

lragir.am – Ազատության հրապարակում ելույթ ունեցավ մի քաղաքացի, ով այդտեղ էր եկել իր ընտանիքի հետ: Նա ասաց, որ հրապարակ գալիս իր որդին հարցրել է, թե արդյոք իրեն ոստիկանները բռնելու են: Քաղաքացին այդ օրինակով ցույց է տվել, թե ինչ ընկալում ունի ոստիկանությունը նույնիսկ երեխաների մոտ: Նա ոստիկաններին առաջարկել է մոտենալ եւ սեղմել իր որդու ձեռքը: «Իմ երեխան ոստիկան տեսնելիս` պետք է ապահով զգա իրեն, ոչ թե այդպես մտածի: Մենք պետք է հասնենք նրան, որ ամեն մեկն այդպես զգա»:

Քիչ անց, ոստիկանը մոտեցել է եւ գրկել երեխային: Նա ասել է, որ ոստիկանությունը պաշտպանում է ժողովրդին, եւ ուզում է, որ կոտրվի այդ պատկերացումը ոստիկանության մասին:

arm147024722659


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am