Լրահոս

Ոստիկանի սպանության համար «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց

 

97388

armtimes.com-«Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է:

Վերջինս այժմ մեղադրվում է նաեւ սպանության հատկանիշներով: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ առաջադրված մեղադրանքներում իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:

Այսպիսով՝ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով (Սպանություն):

Ավելի վաղ գրել էինք, որ նախաքննական մարմինը Սմբատ Բարսեղյանին մեղադրանք կառաջադրի ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։ Ոստիկանությունը նաեւ տեսանյութ եւ լուսանկար հրապարակեց ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing