Լրահոս Հետաքրքիր Պատմություններ

Ոստիկանին գրկած աղջնակի պատմությունը․

 

13754342_302704460079552_4214837912991543154_n

Սյուզի Թորոյան – «Մենք կանգնած էինք Խորենացի փողոցում՝ այսպես կոչված առաջին գծում: Ոստիկանները շարքով կանգնած էին, երկրորդ խումբը եկավ: Մենք ավելի մոտ կարողացանք առաջանալ: Ես ու ընկերուհիս խոսում էինք իրենց հետ: Սկսեցի ոստիկանների աչքերի մեջ նայելով` հերթով հարցնել. «Հիմա որ քեզ հրամայեն, ինձ վրա կկրակե՞ս, դու կկրակե՞ս, իսկ դու կկրակե՞ս»: Մինչ այդ տղայի հենց դիմաց կկանգնեի ու կհարցնեի, նայեցի դեմքին, միանգամից գոռաց. «Չէ, ես չեմ կրակի»: Չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ զգացի: Զգացմունքային մարդ չեմ, բայց բավական զգայուն եմ նման պահերին: Երբ գոռաց` «չեմ կրակի», քար լռություն եղավ մի քանի վայրկյան, բոլորը սառեցին: Նայեցի իրեն, նորից հարցրեցի, նորից ասաց, որ չի կրակելու, անկախ ինձանից վազեցի եւ գրկեցի նրան: Այնքան ինքնաբերաբար ստացվեց այդ պահը: Ինքն էլ ինձ մի ձեռքով գրկեց, քանի որ ազատ չէին ձեռքերը, իրենք շղթա կազմած էին կանգնած: Մի քանի վայրկյան լռությունից հետո մարդիկ սկսեցին ծափահարել: Իրենց ղեկավարներն էլ ոչինչ չասացին: Երբ երկրորդ անգամ գրկեցի նրան, երեւի այդ ընթացքում են արել լուսանկարը: Ես զուտ պահի զգացմունքային դաշտի տակ էի, նույնիսկ չէի հասկանում` ինչ է կատարվում: Միայն հետո էի հիշում, թե ինչպես եղավ»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am