Ոստիկանները Արաբկիր վարչական շրջանի «Գոլդ» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում հայտնաբերել են Չարենցի փողոցում կրակոց արձակած 25-ամյա «կտրիճին».

2

Երեկ՝ մարտի 27-ին, Armlur.am-ը տեղեկություն էր տարածել, որ դիմակավորված ոստիկանները Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդների էին բերման ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնական ու Արաբկիրի բաժնի ծառայողները Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված հյունարոցային համալիրի թիվ 44 սենյակ-շոգեբաղնիքում է գտնվում Երևան քաղաքի Ավան 5-րդ փողոցում հաշվառված 25-ամյա Մեկսետ Սարգսյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է մարտի 26-ին Չարենցի փողոցում խուլիգանություն կատարելու և իր մոտ եղած հրազենով կրակոց արձակելու մեջ։

Փաստի առթիվ հարւցված քրեական գործի շրջանակում Մ. Սարգսյանը ձերբակալվել է։

Ավելի վաղ ArmLur.am-ի լրագրողը ականատես էր եղել, որ Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդներ էին բերման ենթարկվել: Դիմակավորված և զինված ոստիկանները մտնելով հյուրանոցային համալիր, այնտեղից մի քանի քաղաքացիների էին բերման ենթարկել: Հյուրանոցից հաստատել էին բերման ենթարկելու փաստը, սակայն այլ մանրամասներ հրաժարվել էին հայտնել ArmLur.am-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 26-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են հնչել:

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:

Ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ հայտնաբերել էին կրակված պարկուճ: Ոստիկանության օպերատիվ խմբերը պարզում էին՝ արդյոք կրակոցի արդյունքում հիվանդանոցներում վիրավորներ կային, թե ոչ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և վիճաբանության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր՝ ոստիկանները պարզել էին, որ այդ պահին խցանման մեջ կայանված Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Կարեն Մարգարյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային էին մոտեցել անհայտ անձինք, ովքեր ձեռքերով հարվածել էին Կ. Մարգարյանի ուղևորին, որից հետո նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակից կրակոց էր արձակել և այնուհետև նստել սպիտակ գույնի Toyota մակնիշի ավտոմեքենա և դիմել փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել էին ավտոմեքենայի համարանիշները, որը ռուսական է և այն հաշվառված է Երևան քաղաքի Զաքարիա-Քանաքեռցու փողոցի բնակիչ՝ 34-ամյա Արման Սևանյանի անվամբ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache