Ոստիկանները դադարեցրին Աբովյան 32-ի կառուցապատումը․

64

 

Ոստիկանության աշխատակիցները Աբովյան 32 շենքում իրականացվող ձևափոխման բոլոր աշխատանքերը դադարեցնելու մասին որոշման վերաբերյալ արձանագրություն կազմեցին՝ նշելով, որ պակասում են թույլտվության հետ կապված որոշ փաստաթղթեր, մասանվորապես՝ Պետական կառավարման տարածքային  մարմինների թույլտվությունը:

Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ շինարարական աշխատանքները վրսկսելու իրավունք չկա, քանի դեռ չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթերը: Նշենք, որ մինչ այդ ոստիկանները բանավոր կասեցնում էին գործողությունները, սակայն նրանց բանավոր հրահանգներին չէին ենթարկվում և շարունակում էին իրականացնել շինարարական աշխատանքները՝ պահանջելով գրավոր փաստաթուղթ շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ:

Շինարարական աշխատանքերն իրականացնող Միքայել Ասատրյանն էլ հայտնեց, որ այս պահին ինքը չունի նշված փաստաթղթերը, սակայն իր իրավաբանը զբաղվում է այդ հարցով և առաջիկայում կներկայացնի դրանք: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ հավաքվելով Աբովյան 32 շենքի դիմաց պահանջում էին դադարեցնել այդտեղ իրականացվող բոլոր շինարարական աշխատանքերը՝ նշելով, որ դրանք անօրինական են:

Շենքը, որ կառուցվել է 1934 թվականին, ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում է։ Մեզ հետ զրույցի ժամանակ շինարարություն իրականացնող Միքայել Ասատրյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են մուտք բացել, որի համար Քաղաքապետարանից ստացել են թույտվություն:

«Այդ բոլոր փաստաթղթերը գտնվում են իրավաբանի մոտ և ինչ հարց կա փաստաթղթերի հետ կապված՝ իրավաբանները ձեզ ավելի լավ կասեն», – ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը օրենքից հեռու է և չի կարող շատ հարցերի պատասխանել: Շենքի բնակիչների պնդմամբ Քաղաքապետարանի որոշման մասին իրենք իմացել են միայն ասյօր, քանի որ թույլտվության վերաբերյալ փաստաթուղթն իրենց ցույց են տվել քիչ առաջ, իսկ դրանից առաջ իրենք այդ փաստաթողթի վերաբերյալ ոչինչ չեն իմացել:

«Նման բաներ հաճախակի են լինում այստեղ, ով հավես է ունենում որոշում է, որ պետք է ինչ-որ փոփոխություն իրականացնի՝ չունենալով մինիմալ գիտելիքներ այդ մասին: Սա իսկապես պատմամամշակութային շենք է, ինչպես են թույլտվություն տվել այն փոփոխելու համար»,- այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ ասաց շենքի բնակչուհի Անուշ Առաքելյանը:

Տիկին Առաքելյանի խոսքերով՝ շենքի մի մասը պատկանում է նաև տեղի բնակիչներին և իրենցից ևս պետք է թույլտվություն վերցնել․ «Ներսից արդեն ամբողջը քանդած է, մնացել է դրսի պատը, դա էլ, որ քանդվի վերջ: Սա բնակելի շենք է, ո՞վ է տեսել բնակելի շենքում ռեստորան կամ գալերիա սարքեն:Պետք չէ մարդկանց ապրելու տեղը պղտորել։ Դրա համար բազմաթիվ այլ տարածքներ կան, թող գնեն և ինչ ուզում են սարքեն»,- իր խոսքում նշեց նա:

Բնակիչներից Սեդրակ Առաքելյանն էլ հայտնեց, որ իրենք պարբերաբար դիմել են Քաղաքապետարան, սակայն շինարարական աշխատանքերը մի քանի օր դադարեցվել են և նորից վերսկսվել: Վերջինս էլ նշեց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ՝ անգամ հասնելու են դատարան:

Նշենք, որ Աբովյան 32 շենքը պատմամշակութային արժեք է՝ համաձայն ՀՀ կառավարության 1616-Ն որոշման։ Սակայն շինարարություն իրականացնողի ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում մշակութային կոթողի համար համապատասխանող ընթացակարգին։ Այդ փաստաթղթերում այն պատմամշակութային չէ։

Զրուցեցինք նաև դեպքի վայրում գտնվող «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Ռուզաննա Հարությունյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պատմամաշակութային նշանակություն ունեցող հուշարձաններում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է որոշակի ընթացակարգով ստանալ թույլտվություն:

«Այս պարագայում թույլտվություն պետք է տրամադրի ոչ միայն Երևանի քաղաքապետարանը, այլ նաև պետք է լիներ Մշակույթի նախարարության դրական եզրակացությունը պատմամշակութային հուշարձանում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև ըստ օրենքի պետք է լիներ նաև Պետական կառավարման տարածքային  մարմինների թույլտվությունը՝ շինարարություն իրականացնելու վերաբերյալ: Սակայն սեփականատիրոջ ներկայացուցիչներ ներկայացող անձանց տրամադրած փաստաթղթերի մեջ, որը մենք այսօր առաջին անգամ ենք տեսնում՝ չկար Պետական կառավարման տարածքային  մարմնի ույտվությունը»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքերով՝ իրենք օրենքով չարգելված հնարավոր բոլոր ձևերով բողոքարկելու են այս որոշումը և հասնելու են որոշման անվավեր ճանաչման:

«Կա կառավարության որոշում, որ շենքը հանդիսանում է պատմամաշակութային հուշարձան և դա նշանակում է, որ իրենց որոշումը գնացել է այլ ընթացակարգով: Այսինքն՝ իրենք թույլտվություն ստացել են այս շենքի համար՝ որպես պատմամշակութային հուշարձան չհանդիսացող շենքի համար, այլ ոչ թե պատմամաշակութային հուշարձան համարվող շենքի համար»,- ասաց փաստաբան Ռ․ Հարությունյանը:

Նշենք, որ այս պահին շենքի ձևափոխման հետ կապված բոլոր աշխատանքերը դադարեցված են, սակայն բնակիչներից մի քանիսը շարունակում են մնալ շենքի դիմաց և հետևել, որ շինարակական աշխատանքերը չվերսկսվեն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache