Լրահոս

Ոստիկանները կոշիկներով հարվածել են ցուցարարի գլխին

 

Screen-Shot-2016-07-30-at-04.32.13

civilnet.am – Հուլիսի 29-ին Սարի թաղում տուժած 60 քաղաքացի տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում այլևս ազատ տեղ չունենալու պատճառով երկու տուժածի տեղափոխել են Իզմիրլյան կենտրոն։

Տուժողներից Մարատ Յավրումյանը ցույցին գնալուց առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Էրեխեքին վերցնում ենք ու Խորենացի, մի Կարսի անկումը հերիք է»։ 15-ամյա դստեր հետ ցույցի գնացած Մարատի վրա հինգ ոստիկան է հարձակվել, սկսել են կոշիկներով հարվածել գլխին, ինչի հետևանքով Մարատը գլխուղեղի, ոտքերի և ձեռքերի հատվածում վնասվածքներ է ստացել։ Մարատի մտերիմներին ինքը պատմել է, որ ոստիկանները «կարծես հաճույք էին ստանում հարվածելուց, զուգահեռ հայհոյում էին»։

Կենտրոնի տնօրենը նշում է, որ Սարի թաղից Իզմիրլյան կենտրոն տուժած երկու քաղաքացիներն ունեն թեթև ծանրության վնասվածքներ։ Սբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոններում բուժում ստացողների շարքում կա ծանր վիճակ ունեցող երկու քաղաքացի։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am