good-banner
Լրահոս

Ոստիկանները փորում են սեփական և իշխանության գերեզմանը

 

hoktemberyan_03

lakmoes.am — Լավ, այս իշխանության մեջ մի խելքը գլխին մարդ չկա՞, որ Սերժ Սարգսյանին ասի՝ մի սրեք քաղաքական իրավիճակը անօրինություններով:

Ոստիկանները շարունակում են անօրինական բռնությունները շարքային քաղաքացիների նկատմամբ. առանց որևէ հիմքի, բացատրության բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ՝ զրկելով փաստաբանների, իրավապաշտպանների օգնությունից կամ խոչընդոտելով դրան:

Դրանով ոստիկանները փորում են սեփական և իշխանության գերեզմանը, որովհետև անհնար է անընդհատ հանդուրժել անօրինություններ այն մարմինների կողմից, որոնք կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները և գործել բացառապես օրենքի շրջանակում: Այլապես ինչո՞վ եք տարբերվում շարքային հանցագործներից, որոնք պատրաստ են անչափահաս, կին, ծեր կամ հիվանդ մարդ առևանգել…

Ու թեև դատապարտելի է ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը, այդուհանդերձ մի զարմացեք. Դա այլևս ծայրահեղ քայլ է՝ պատասխան անօրինություն իշխանական անօրինության դեմ, որը շարունակվող բռնություններից կարող է, աստված չանի՝ նաև շղթայական ընթացք ունենալ և ավելի մեծ թափով բռնկվել:

Այժմ մենք անօրինությունների անթույլատրելի սահմանագծում ենք, և հասարակությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից… Մինչդեռ ոստիկանը, ով եկել է ազնվորեն ծառայելու պետությանը, չի ուզում իր զավակներն անհայր մեծանան՝ անօրինական հրաման կատարելու պատճառով:

Սթափվի՛ր իշխանություն… եթե ուզում ես դեռ իշխանության մնալ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am