Լրահոս

Ոստիկանները ծեծի ենթարկելով եւ հեռախոսը խլելով՝ Շահեն Հարությունյանին դարձյալ բերման ենթարկեցին

 

shahen-harutyunyan-1

Մինչ Aravot.аm-ը փորձում էր Շահեն Հարությունյանից ճշտել, թե ինչու էին նրան բերման ենթարկել,  նա ասաց, որ հիմա Ազատության հրապարակում է եւ ոստիկանները իրեն հետապնդում են: «Առավոտյան եկան մեր տուն՝ զուտ բարեկամական զրույցի, հետո սպասեցին մինչեւ երկուսը, դրանից հետո եկան նոր մարդիկ՝ անչափահասների բաժնի պետը եւ ուրիշներ եւ տարան: Տարան, անիմաստ ձգձգում եւ այլն, եւ այլն, մի կես ժամ պահեցին, բաց թողեցին, հիմա Ազատության հրապարակում եմ ու գալիս են մեր հետեւից, ա տարան, ինձ էլ տարան»,-ասաց Շահեն Հարությունյանը: Լսվում էր՝ «հանի հեռախոսը, չես հասկանում», իսկ Շահենը հարվածների ցավից` «ախ» էր ասում: Քիչ հետո լսվեց՝  «ախ, գլուխս»: Հետո ջուր բերեցին, որ Շահենը խմի: Շահեն ասում էր, որ նույն տեղին էին խփում ինչ 2015 թվականին: Այդ պահին լսվեց նրան բերման ենթարկելու ձայներ, պահանջ այն մասին, որ հեռախոսը հանձնի ոստիկաններին: Ձայներից թվում էր, որ նրան ոստիկանական մեքենա են տարել եւ հարվածում են, քանի որ Շահենը բղավում էր ՝ ախ, նորից նույն տեղին են խփում, լավ էլի, շտապ օգնության մեքենա կանչեք: Ոստիկանական ճնշումները այնքան շարունակվեց մինչեւ հեռախոսը բռնի ուժով վերցրեցին եւ լսվեց՝ «չես հասկանում կամ էս էֆիռ ա գնում, ի՞… » (լավ չի հասկացվում), ու կապն ընդհատվեց:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am